Երգչուհին ընկել է բեմից, ոտքը կոտրել, բայց երգել է մինչև վերջ

Անաստասիա Վիշնևսկայան չի նկատել, որ բեմն ավարտվել է և 3 մետր բարձրությունից ընկել: Օգտատերերը կասկած են հայտնել, թե իրականում ֆոնոգրամա է եղել, քանի որ երգը չի ընդհատվել: Երգչուհին հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ իսկապես երգել է մինչև վերջ:

Մարտի 6-ին Կրասնոյարսկի ֆիլհարմոնիայում Կանանց միջազգային տոնին նվիրված համերգի ժամանակ Անաստասիա Վիշնևսկայան երգելիս փորձել է մոտենալ հանդիսատեսին, սակայն չնկատելով, որ բեմն ավարտվել է, ընկել է 3 մետր բարձրությունից՝ հայտնվելով նվագախմբի հարթակում, կոտրել է ոտքը, բայց համերգը չի ընդհատվել:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է երգչուհին ընկնում, որից հետո նրա ձայնը շարունակում է հնչել բարձրախոսներից: Երգի ավարտից հետո է միայն շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել հիվանդանոց: Ոտքի կոտրվածքից բացի՝ այլ վնասվածքներ են հայտնաբերվել:

Երգչուհին ընկել է բեմից / © Красноярские новости

Տեսանյութը հայտնվել է համացանցում և ակտիվորեն տարածվել: Օգտատերերից շատերը վստահ են, որ երգչուհին իրականում չի երգել. ձայնագիր (ֆոնոգրամա) է եղել, սակայն այդ պնդումը հերքվում է: Համերգը վարող Ռոման Բոգդանովը նշել է, որ Անաստասիա Վիշնևսկայան արտասովոր պրոֆեսիոնալիզմ է ցուցաբերել՝ այդ իրավիճակում ավարտին հասցնելով կատարումը:

Երգչուհին ինքն է հանդես եկել հայտարարությամբ՝ նշելով, որ չի նկատել փոսը, իսկ ընկնելուց հետո թեև ցավ զգացել է, բայց գիտակցել է, որ պետք է երգի ու պառկած դիրքում շարունակել է կատարումը: 30-ամյա Անաստասիան վստահեցրել է, որ չնայած անհավատալի է, բայց ինքն իսկապես երգել է մինչև վերջ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021