Իրաքի Սինջարում թեժ մարտեր են սպասվում. եզդիական բնակչությունը կրկին վտանգված է

Իրաքի կառավարությունը պատրաստվում է զինված խմբավորումներին պարտադրել դուրս գալ եզդիական կենտրոնից՝ Սինջարից (Շանգալ)՝ նրանց փոխարինելով դաշնային ոստիկանությամբ:

Սինջարի շրջանի անվտանգության ծառայության տվյալներով՝ Իրաքի հյուսիսում գտնվող այդ շրջանում գործում են 6 տարբեր խմբավորումներ՝ Ժողովրդական մոբիլիզացիոն ուժեր (ԺՄՈւ, հայտնի որպես Հաշդ աշ-Շահաբի), Շանգալի ինքնապաշտպանության ջոկատներ (ՇԻՋ, Քուրդիստանի բանվորական կուսակցության հետ կապված), իրաքյան բանակը, դաշնային ոստիկանությունը, Եզիդխանայի պաշտպանության ուժեր (ԵՊՈւ, տեղի եզդի առաջնորդի կողմից կազմավորված) և Փեշմերգա (ուժեր, որոնք պաշտպանում են եզդիական կրոնական Շարֆադին կենտրոնը):

Հաղորդվում է, որ բոլոր միավորումներում ընդհանուր առմամբ առկա է շուրջ 15000 զինյալ. 4 հազարը ԵՊՈւ-ից են, 3 հազարը՝ Փեշմերգայից, 1000-ը՝ Հաշդ աշ-Շահաբից և ՇԻՋ-ից, մյուսները դաշնային ուժերն են, իրաքյան բանակը կամ ոստիկանությունը:

Այս շաբաթ Միացյալ Նահանգներն Իրաքին, Քուրդիստանին և Թուրքիային կոչ են արել համատեղ գործել՝ ճնշելու Շանգալի ապստամբներին, այդ թվում՝ Քրդական բանվորական կուսակցությանը:

Չորեքշաբթի օրը Թուրքիան երկրորդ անգամ էր հարձակվել Շանգալի վրա. առաջինը հունիսի կեսերին օդային հարձակումն էր և ցամաքային առաջխաղացումն ընդդեմ ՔԲԿ-ի: Վերջինս քրդական զինված միավորում է, որը պայքարում է Թուրքիայում քրդերի քաղաքական և մշակութային իրավունքների համար:

Շանգալը գտնվում է այն տարածքում, որի համար պայքարում են Իրաքյան Քուրդիստանը և Իրաքի կենտրոնական իշխանություններ, իսկ Թուրքիան այս տարածքում իր ծրագրերն ունի. հունիսի 17-ից սկիզբ է առել թուրքական ԶՈՒ-երի «Վագրի ճանկ» ռազմագործողությունն Իրաքի հյուսիսում: Իսլամական պետությունը 2014թ. էր գրավել Շանգալը՝ իրականացնելով տեղի եզդիների ցեղասպանություն: Հազարավոր մարդիկ լքել էին իրենց բնակավայրերը, որոնց մեծ մասը մինչ օրս չեն վերադարձել: Բաղդադը համարում է, որ ապստամբական ուժերի առկայությունն է խոչընդոտում նրանց վերադարձը:

Ապստամբները, սակայն, Իրաքի հյուսիսային շրջանից հեռանալու մտադրություն չունեն, ուստի Բաղդադի համար այդ գործողությունը բարդ ընթացք է ունենալու: Ռազմական բախումները վտանգ են ներկայացնելու նաև խաղաղ բնակչության համար:

Խմբավորումները հայտարարել են, որ կամավոր են տեղակայվել այդտեղ՝ պաշտպանելու խաղաղ բնակչությանը: Նրանցից մի քանիսի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք փրկել են տեղի բնակչությանն ու Իրաքը, երբ ամբողջ տարածաշրջանը շրջափակված էր Իսլամական ահաբեկչական պետության կողմից:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021