Մի քանի միլիոն եվրո արժողությամբ Նախավերածննդի գլուխգործոցը հայտնաբերվել է ֆրանսիական տներից մեկում

Տանտիրուհին տեղեկություն չի ունեցել, թե 1280թ. ստեղծված, 4-6 մլն եվրո արժողությամբ միջնադարյան «սրբապատկերն» ինչպես է հայտնվել իր տանը:

Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Կոմպյեն քաղաքի տներից մեկի խոհանոցում վառարանի վերևում տարիներ շարունակ նկար է կախված եղել: Տանտիրուհին կարծել է, թե ինչ-որ հինավուրց սրբապատկեր է:

Որոշ ժամանակ առաջ նա որոշել է նկարը տանել տեղի հնահավաքի մոտ՝ գինն իմանալու: Պարզվել է, որ «սրբապատկերի» հեղինակը ֆլորենցիացի գեղանկարիչ Չիմաբուեն է (իրական անունը՝ Չեննի դի Պեպո)՝ Նախավերածննդի նշանավոր նկարիչներից մեկը և Ջոտտոյի ուսուցիչը:

Մշակութաբանները ենթադրում են, որ Կոմպյենի տան նկարը Չիմաբուեն ստեղծել է 1280թ.: Այն երկփեղկ է, յուրաքանչյուր մասը բաղկացած է չորսական պատկերներից, որոնցում պատկերված են Քրիստոսի տառապանքներն ու խաչելությունը:

Մինչ օրս համարվել է, որ պահպանվել է միայն երկու պատկեր՝ մեկը՝ Լոնդոնի ազգային պատկերասրահում, մյուսը՝ Ֆրիկի հավաքածուում (Նյու Յորք): Ընդ որում՝ Լոնդոնում գտնվող «Աստվածամայրը՝ նործնի և զույգ հրեշտակների հետ» հատվածը դարեր շարունակ համարվել է կորսված: Այն հայտնաբերվել է 2000թ., երբ ազնվականներից մեկը Սուֆֆոլկ կոմսության իր կալվածքում:

Կոմպյենի ոչ մեծ նկարում (25,8 սմ x 20,3 սմ) պատկերված է Քրիստոսը՝ շրջապատված իրեն ծաղրող մարդկանցով: Տանտիրուհին տեղեկություն չի ունեցել, թե Չիմաբուեի հեղինակած գլուխգործոցը որտեղից է հայտվել իր տանը:

«Ծաղրանք Քրիստոսին» նկարը կներկայացվի ֆրանսիական Actaeon աճուրդին՝ Սանլիս քաղաքում հոկտեմբերի 27-ին: Նկարի համար նախատեսվում է ստանալ 4-6 մլն եվրո:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021