Ուսանողները վերարտադրել են Իլոն Մասկի գաղտնի նեյրոցանցը

GPT-2 նեյրոցանց աշխատում է առանց ուսուցչի՝ մեքենայացված ուսուցման տեխնոլոգիայի հիման վրա: Այսինքն՝ ինքնուրույն է գտնում ճիշտ պատասխանը՝ տվյալներն ուսումնասիրելուց հետո:

Բրաունի ամերիկյան մասնավոր համալսարանի երկու ուսանողներ կարողացել են վերարտադրել Իլոն Մասկի հիմնադրած OpenAI ընկերության GPT-2 նեյրոցանցը: Դրա ամբողջական տարբերակն ուսանողները չեն հրապարակել, քանի որ այն կարող էր համացանցային խարդախությունների համար օգտակար միջոց դառնալ:

OpenAI-ը GPT-2-ը ստեղծել է կապակցված տեքստը գեներացնելու համար: Այս նեյրոցանցը ռեկորդային քանակությամբ՝ 1,5 մլրդ տվյալ ունի. դա ավելի շատ է, քան, օրինակ, Google-ի BERT նեյրոցանցը: Նմանատիպ նեյրոցանցերը հիմնականում ունենում են 100-300 մլն տվյալ, իսկ ինչքան շատ են տվյալները, այնքան շատ խնդիրներ կարող է լուծել:

GPT-2-ն աշխատում է առանց ուսուցչի՝ մեքենայացված ուսուցման տեխնոլոգիայի հիման վրա: Այսինքն՝ ինքնուրույն է գտնում ճիշտ պատասխանը՝ տվյալներն ուսումնասիրելուց հետո: Նախորդ տարբերակը՝ GPT-ն, սովորել էր գրքային տեքստերից և Վիկիպեդիայից, սակայն անհրաժեշտ արդյունքը չէր տրամադրում: Այդ պատճառով GPT-2-ին սովորեցրել են 8 մլն էջ, որոնց աղբյուրը աշխարհի ամենահայտնի կայքերից մեկն է՝ Reddit-ը: Այստեղ օգտատերերը հավանած տեղեկատվության հղումներն են տեղադրում, գնահատում են մյուս օգտատերերի հղումները՝ ձևավորելով նրանց վարկանիշը, նաև շփվում են միմյանց հետ:

Նախկին սխալները չկրկնելու, ինչպես նաև գովազդը և սպամը բացառելու համար մշակողները նեյրոցանցին բոլոր հղումները չեն ուսուցանել. միայն նրանք, որոնք լավ վարկանիշ են ունեցել: Արդյունքում՝ GPT-2-ը սովորել է գեներացնել կապակցված տեքստերով ամբողջական էջեր: Այդ իսկ պատճառով 2019թ. փետրվարին OpenAI-ը հրաժարվել է հրապարակել նեյրոցանցի ամբողջական տարբերակը՝ սահմանափակվելով կրճատված կրկնօրինակով:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021