Գիտնականը չի բացառել գերլուսային արագությամբ թռչող տիեզերագնաց ստեղծելու հնարավորությունը

Ամերիկացի հետազոտողն իր պրեզենտացիայի ժամանակ պատմել է Ալքուբյերրեի Պղպջակ անունով հայտնի կոնցեպցիայի նկատմամբ նոր դիրքորոշման մասին: Նրա կարծիքով՝ հնարավոր է ստեղծել այդպիսի մեքենա, միայն թե՝ մի քանի խնդիր պետք է լուծել:

Մեքսիկացի ֆիզիկոս-տեսաբան Միգել Ալքուբյերրեն հայտնի է իր գաղափարով, որը ենթադրում է տիեզերական սարքավորման ստեղծում՝ գերլուսային արագության հասնող: Լույսի արագության գերազանցմամբ կոորդինատների լոկալ համակարգում սարքավորման տեղափոխման համար անհրաժեշտ է տարածությունը սեղմել և հետևից լայնացնել:

Կոնցեպցիան հավանության է արժանացել գրող-ֆանտաստների կողմից, սակայն գիտական աշխարհն այն ընդունել է անթաքույց վատատեսությամբ: Բայց ոչ բոլոր գիտնականներն են խաչ քաշել այս գաղափարի վրա: Ներկայումս կոնցեպցիան Ամերիկյան օդանավորդության և աստղագնացության ինստիտուտում անցկացված ֆորումում դարձել է պրեզենտացիայի թեմա: Ֆորումն ընթացել է Ինդիանապոլիսում՝ օգոստոսի 19-22-ին:

Պրեզենտացիան վարել է Ջոզեֆ Ագնյուն՝ Ալաբամա համալսարանի գիտական գործընկեր և ինժեներ: Գիտնականն արդյունքներով կիսվել է իր
An Examination of Warp Theory and Technology to Determine the State of the Art and Feasibility հետազոտությունում: Աշխատությունում նա փորձել է ժամանակակից գնահատական տալ գերլուսային տիեզերագնացի ստեղծման հնարավորությանը:

Առջևից սեղմման, իսկ հետևից լայնացման շնորհիվ հնարավոր է հաղթահարել գերլուսային արագությունը / ©medium.com

Գիտնականը ենթադրում է, որ 2016թ. գրավիտացիոն ալիքների հայտնաբերումը խոսում է այն մասին, որ այն տեխնոլոգիան, որի հիման վրա տարածություն-ժամանակը կորացվելու է, հնարավոր է ռեալիզացնել: Ջոզեֆ Ագնյուի կարծիքով՝ չի բացառվում, որ ապագայում հայտնվի լաբորատոր պայմաններում գրավիտացիոն ալիքներ ստեղծելու հնարավորություն:

Ամենամեծ խնդիրը նախագիծն իրականացնելու համար անհրաժեշտ «էկզոտիկ» էներգիայի ստացումն է: Դրա քանակությունը պետք է համարժեք լինի գազային հսկայի, օրինակ՝ Յուպիտերի քաշին: Ագնյուն սա խնդիր է համարում. այստեղ կարող են օգնել քվանտային ֆիզիկայի նորագույն բացահայտումները:

Գերլուսային արագություն (299 792 458 մ/վ) / ©medium.com

Ջոզեֆ Ագնյուն ավելի վաղ նույնպես թերահավատ էր, սակայն, նրա խոսքով, մանրամասն ուսումնասիրելուց հետո է հասկացել, որ ավելի քիչ խնդիրներ ունի: Այն կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել, երբ մարդիկ մանրակրկտորեն ուսումնասիրեն արձանագրված առաջընթացը:

Ալքուբյերրեի Պղպջակը միակ հիպոթետիկ միջոցը չէ մարդկությանը միջաստղային ճանապարհորդության մեկնելու հնարավորություն շնորհելու առումով: Որոշ մասնագետներ այն կապում են EmDrive տեխնոլոգիայի հետ, որը երբեմն անվանում են «անհնար շարժիչ»: Վերջերս գիտնականները առաջարկել են առավելագույնս հստակ տեստավորում իրականացնել՝ դրա աշխատունակությունը ստուգելու նպատակով:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021