Թալիշները վերջապես «գլխի են ընկել»

Թալիշների կարծիքով՝ բանտում Ֆահրադին Աբոսզոդային սպանելով՝ Ադրբեջանը միջազգային իրավունք է խախտել` հերթական անգամ ապացուցելով, որ իր համար թալիշ ժողովուրդը նախկինի նման թշնամի է: Հետևաբար, մոտ ապագայում թալիշների նկատմամբ զանգվածային ճնշումներ են սպասվում՝ չնայած, որ նրանք մեծ ներդրում ունեն հաղթանակի գործում. ամենաշատ զոհերն են տվել:

Արտերկրում բնակվող թալիշ գործիչ Զաբիլ Մագերամովն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Բաքվի բանտում սպանվել է Թալիշական շարժման առաջնորդ Ֆահրադին Աբոսզոդան, ով Բաքվի խնդրանքով նախորդ տարի ռուսական իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել և արտահանձնվել էր Ադրբեջանին:

Ուշագրավ է, որ Զաբիլ Մագերամովը սեպտեմբերի 27-ից սկսած (Արցախում պատերազմի սանձազերծման առաջին օրվանից) 44 օր շարունակ իր էջում հրապարակել է Ղարաբաղում զոհված (շեհիդ) թալիշ զինվորականների լուսանկարները:

Ներկայումս արտասահմանում բնակվող թալիշների համար ակնհայտ է դառնում, որ իրենց հայրենակիցներին առաջին գիծ ուղարկելով ադրբեջանական իշխանությունները մի քանի հարց են լուծում: Թալիշներին ուղարկել են ամենաբարդ ու վտանգավոր ճակատները, որտեղ ողջ մնալու հավանականություն գրեթե չկար, իսկ նրանք, ովքեր հրաժարվել են կատարել կասկածելի հրամանները, հայտարարվել են դավաճաններ՝ այդ հասկացության բոլոր հետևանքներով:

Եվ հիմա, երբ ստորագրվել է կրակի դադարեցման վերաբերյալ հայ-ադրբեջանական համաձայնությունը, եկել է ժամանակը՝ բնակչությանը ներկայացնելու թալիշ «դավաճաններին», որպեսզի թալիշական մեծ ժողովուրդը չկարողանա ադրբեջանցիների հետ հավասար տոնել Ղարաբաղում տարած Հաղթանակը:

Թալիշները համարել են, որ հաղթանակում լիիրավ բաժին ունեն, քանի որ պատերազմի ընթացքում ամենաշատ զոհերն են տվել: Եվ դա այն դեպքում, երբ մոբիլիզացված ադրբեջանցիները հարյուրավոր անգամներ ավելի շատ էին, քան թալիշները, մինչդեռ ազգությամբ ադրբեջանցիների կորուստներն անհամեմատ քիչ էին: Թալիշները հիմք են ունեցել համարելու, որ իրենց զինվորներն ամենախիզախն են: Սա իր հերթին հիմքեր կառաջացներ, որպեսզի թալիշներն Ադրբեջանի իշխանություններից հավելյալ լիազորություններ պահանջեին՝ առողջապահության, կրթության, սոցապահովման ոլորտներում: Արդյունքում՝ ազգային նույնականացում կամ ինքնորոշում, ինչը, միանշանակ, կվախեցներ երկրի իշխանություններին:

Թալիշ օգտատերերի շարքերում ակտիվորեն քննարկվում է, որ պատերազմում ադրբեջանցիներն իրենց զոհել են, իսկ այժմ փորձում են ներկայացնել անբարեհույս էթնիկ խմբի տեսքով:

Թալիշների կարծիքով՝ բանտում Ֆահրադին Աբոսզոդային սպանելով՝ Ադրբեջանը միջազգային իրավունք է խախտել` հերթական անգամ ապացուցելով, որ իր համար թալիշ ժողովուրդը նախկինի նման թշնամի է: Հետևաբար, մոտ ապագայում թալիշների նկատմամբ զանգվածային ճնշումներ են սպասվում՝ հասնելով մինչև էթնիկ զտումների:

Իրենց առաջնորդի սպանության փաստի կապակցությամբ թալիշները մտադիր են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ինչը, նրանց համոզմամբ, ինչ-որ կերպ կսահմանափակի ադրբեջանցիների բացասական վերաբերմունքը թալիշների նկատմամբ: Նշվում է, որ ատելության նվազմանը չեն նպասել նաև ղարաբաղյան պատերազմում թալիշ ժողովրդի բազմաթիվ զոհերը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021