«Շիրակ» օդանավակայանը Գյումրիի զարգացման կարևոր գրավականը կդառնա

«Շիրակ» օդանավակայանի վերակառուցումից հետո փաստացի թողունակությունը կազմում է 700 հազար ուղևոր մեկ տարում՝ նախկին 200 հազարի փոխարեն: Ժամանման նոր սրահ է բացվել, վերանորոգվել է նաև թռիչքավայրէջքային ուղին:

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ժամանման նոր սրահ է բացվել: «Հայաստան — միջազգային օդանավակայաններ» ընկերության տեղեկացմամբ՝ վերանորոգվել է նաև թռիչքավայրէջքային ուղին. 3,5 և 6 սմ հաստությամբ նոր ասֆալտ-բետոնե ծածկույթով է պատվել:

Բացման արարողությանը մասնակցող փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի համոզմամբ՝ Գյումրիի օդանավակայանը քաղաքի զարգացման գործում կարևոր դերակատարում է ունենալու:

«Հայաստան միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանի խոսքով՝ սեպտեմբերի 16-ից վերսկսվում են «Պոբեդա» լոուքոստերի չվերթները դեպի Գյումրի:

Ինչպես հաղորդվում է, «Շիրակ» օդանավակայանի վերակառուցումից հետո փաստացի թողունակությունը կազմում է 700 հազար ուղևոր մեկ տարում՝ նախկին 200 հազարի փոխարեն:

Փոխվարչապետ Պապիկյանի խոսքով՝ օդանավակայանն արդեն ունի բոլոր հնարավորությունները՝ սպասարկելու նաև եվրոպական բյուջետային չվերթները:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021