Հայաստանը, ցավոք, «ամրագրում» է իր տեղը համաշխարհային ավիացիայի «սև ցուցակում». Հակոբ Ճաղարյան

Արաբական Միացյալ Էմիրությունների Քաղաքացիական ավիացիայի գլխավոր Վարչությունը հեռագրով հաղորդել է, որ հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավն առևանգվել է: Ճաղարյանը հարցադրում է հնչեցնում. «Հայկական օդանավի առևանգու՞մ, հերթական խաբեությու՞ն, թե՞ պրոֆեսիոնալ անճարակություն: ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն դեպքի առիթով քննություն է իրականացնում:

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդաչու, ավիացիոն ոլորտի կառավարիչ Հակոբ Ճաղարյանը նշում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն (ՔԱԿ) հեռագիր է ստացել Արաբական Միացյալ Էմիրությունների Քաղաքացիական ավիացիայի գլխավոր Վարչության կողմից (GDCA): Հեռագրով հաղորդվել է, որ հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավն առևանգվել է:

Ճաղարյանի խոսքով` օդանավը թռիչք է կատարել Էստոնիայի Տալլին քաղաքից: Վայրէջքը նախատեսված է եղել կատարել Երևանում: Սակայն օդում որոշում է կայացվել գնալ Արաբական Միացյալ Էմիրություններ` տեխսպասարկման: Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում:

Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում, իսկ Ճաղարյանը հարցադրում է հնչեցնում. «Հայկական օդանավի առևանգու՞մ, հերթական խաբեությու՞ն, թե՞ պրոֆեսիոնալ անճարակություն ՀՀ քաղաքացիական ավիացիայում: Նրա խոսքով` «Հայաստանը, ցավոք, «ամրագրում» է իր տեղը համաշխարհային ավիացիայի «սև ցուցակում»»:

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն անդրադարձել է հաղորդմանը` նշելով, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել:

Հաղորդվում է, որ այդ օդանավում ուղևորներ չեն եղել, իսկ օդաչուներն եղել են օտարերկրյա քաղաքացիներ: ՔԱ կոմիտեի հաղորդագրության համաձայն` թռիչքը կրել է տեխնիկական բնույթ: Նշվում է, որ չարտոնված թռիչքուղու և չարտոնված վայրէջքի վերաբերյալ քննություն է ընթանում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021