WWW-ի հիմնադիրը հայտարարել է, որ համացանցը վտանգված է

Թիմ Բերներս-Լին կառավարություններին, ընկերություններին ու օգտատերերին 9 սկզբունք է ներկայացրել, որոնց կիրառման դեպքում հնարավոր կլինի փրկել համացանցը: Մեր ընթերցողների համար թարգմանել ենք նրա հրապարակումը:

Թիմ Բերներս-Լին կառավարություններին ու ընկերություններին 9 սկզբունք է ներկայացրել, որոնց կիրառման դեպքում հնարավոր կլինի փրկել համացանցը:

Համաշխարհային սարդոստայնի (World Wide Web) հիմնադիր Թիմ Բերներս-Լին ներկայացրել է «Պայմանագիր ցանցի համար»: Այն ներառում է 9 սկզբունք, որոնք առաջարկվում են կառավարություններին, ընկերություններին և անհատներին: Նպատակն է՝ համացանցը դարձնել բաց և անվտանգ՝ խուսափելով «թվային հակաուտոպիայից»: «Պայմանագիր ցանցի համար» նախաձեռնության հեղինակը Բերներս-Լիի կողմից հիմնադրված World Wide Web Foundation ոչ առևտրային կազմակերպությունն է:

Մշակման և սկզբունքների հիմնավորման վրա աշխատել են ավելի քան 80 փորձագետներ: Նրանց շարքում են Ֆրանսիայի և Գերմանիայի կառավարությունների ներկայացուցիչներ, Google-ի և Microsoft-ի աշխատակիցներ: Բերներս-Լին նշել է, որ ծրագիրը «կօգնի համացանցին»:

Մեր սիրելի ընթերցողների համար թարգմանել ենք WWW-ի հիմնադիրի հրապարակումը՝ «Պայմանագրի» մասին:

«Պայմանագիր ցանցի համար»

«Ծնողներս մաթեմատիկոսներ էին: Մայրս աջակցել է Մանչեսթերի Մարկ I-ի ստեղծմանը: Այն առաջին համակարգիչներից էր, որ օպերատիվ հիշողությունում պահվող ծրագիր ուներ: Ծնողներս սովորեցրել են, որ համակարգչային ծրագիր ստեղծելիս միակ սահմանափակումը սեփական երևակայությունն է: Փորձարկումների այդ երջանկությունն էլ օգնեց՝ ստեղծելու համաշխարհային ցանցը:

Ես հույս ունեի, որ դրանից 30 տարի հետո այն հիմնականում կծառայի մարդկությանը: Այնպիսի նախագծեր, ինչպիսիք են Wikipedia-ն, OpenStreetMap և այլն, այն օգտակար գործիքներից են, որոնք, ինչպես ես հույս ունեի, կհայտնվեն ցանցում:

Միաժամանակ, իրականությունն ավելի բարդ : Ցանցում տարածվում են նախապաշարմունքներ, ատելություն և ապատեղեկատվություն, որոնք կործանում են հանրությանը: Համացանցն օգտագործում են անձնական տվյալներ գողանալու, ահաբեկելու և սպառնալու համար, երբեմն՝ խորամանկ թվային մարտավարության միջոցով նաև վտանգում են ժողովրդավարությունը: Թարգեթավորված քաղաքական գովազդի կիրառումը 2020թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նախաշեմին և այլ երկրներում տարբեր ընտրությունների ժամանակ կրկին կարող են շեղել ընտրողներին՝ խոչընդոտելով ընտրություն կատարելուն:

Մենք գտնվում ենք անդառնալի կետում: Այդ չարամտությունների նկատմամբ մեր վերաբերմունքից է կախված ցանցի կողմից որպես համաշխարհային ուժ դառնալու պոտենցիալի արդարացումը, որը բարին պիտի տարածի, կամ մեզ կտանի դեպի թվային հակաուտոպիա:

Ցանցն արմատական միջամտության կարիք ունի ապագայի նկատմամբ իշխանություն ունեցողների կողմից: Դրանք կառավարություններն են, որոնք կարող են կարգավորել և ընդունել օրենքներ, ընկերություններն են՝ արտադրանք թողարկողները, քաղհասարակությունն ու ակտիվիստները, ովքեր իշխանություններին պատասխանատվության են դրդում, և յուրաքանչյուրը, ով համացանցում հարաբերվում է մյուսների հետ:

Մենք պետք է դուրս գանք փակուղուց, որտեղ ավարտվել են խնդրի լուծման նախորդ փորձերը: Կառավարությունները պետք է դադարեցնեն հարթակն անգործության մեջ մեղադրելը, իսկ ընկերությունները պետք է կառուցողաբար մոտենան ապագա օրենքների ու կարգերի ձևավորմանը, ոչ թե պայքարեն դրանց դեմ:

Ես առաջարկում են փակուղին հաղթահարելու նոր մեթոդ՝ «Պայմանագիր ցանցի համար»:

Սա գործողությունների համաշխարհային ծրագիր է, որն ընթացիկ տարում ստեղծել են ակտիվիստները, գիտնականները, ընկերությունները, կառավարությունները և սովորական մարդիկ՝ ամբողջ աշխարհից: Այն կոչված է հոգ տանելու, որ մեր օնլայն աշխարհը վտանգ չներկայացնի, մեծացնի օգտատերերի հնարավորությունները և իսկապես բաց լինի բոլորի համար:

«Պայմանագրում» նկարագրված են համացանցի կանխամտածված չարամիտ օգտագործման դեմ պայքարի միջոցառումները: Օրինակ, փաստաթուղթը կառավարություններին կոչ է անում հրապարակել տվյալների հրապարակային ռեեստրները, որպեսզի քաղաքացիները հասկանան՝ ինչպես են օգտագործվում իրենց անձնական տեղեկությունները: Եթե կառավարությունները մասնավոր ընկերությունների հետ կիսվում են մեր մասին տեղեկություններով կամ նրանցից են գնում դրանք, ապա մենք իրավունք ունենք այդ մասին իմանալ և միջոցներ ձեռնարկել:

«Պայմանագրում» ներառված են այն խթանները կարգավորելու միջոցները, որոնք տարածում են քլիքբեյթ և ապատեղեկատվություն: Թարգեթավորված քաղաքական գովազը կուսակցություններին հնարավորություն է տալիս խախտել հասարակական բանավեճը: Անհրաժեշտ է, որպեսզի հարթակները բացեն իրենց «սև արկղերը» և ցուցադրեն, թե ինչպես են նվազեցնում կամ կառավարում վտանգները, որոնք իրենք արտադրանքները ներկայացնում են հանրության համար: Իմ կարծիքով՝ կառավարությունները պետք է անհապաղ արգելեն թարգեթավորված քաղաքական գովազդը՝ հասարակական բանավեճի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար:

Կարևոր է, որ «Պայմանագրում» հստակ գործողություններ են նախանշված հարթակների բացասական հետևանքները չեզոքացնելու համար: Օրինակ, ինչո՞ւ պետք է վազքի համար հավելվածներն օգտագործող կանայք պետք է անհանգստանան, որ իրենց վազքուղին հասանելի կլինեն այլ օգտատերերի: Հնարավոր է, որովհետև հեղինակները չեն մտածել կանանց անվտանգության մասին: Մեզ անհրաժեշտ է բազմաբնույթ անձնակազմ տեխնոլոգիական ընկերություններում, որ նրանց ապրանքները բավարարեն բնակչության բոլոր խմբերի պահանջմունքները: Եվ ընկերությունները պետք է հաշվետվություն թողարկեն, որոնք վստահորեն ցույց կտան նրանց առաջընթացն այդ հարցում:

Օնլայն աշխարհում ապրելն արժանի դարձնելու համար մենք պետք է «Պայմանագիր ցանցի համար»-ն օգտագործեն հանուն ցանկալի համաշխարհային ցանցի:

Կառավարությունները պետք է պաշտպանեն իրենց քաղաքացիների անվտանգությունը համացանցում՝ արդյունավետ կարգավորմամբ և իրավակիրառմամբ: Ընկերությունները պետք է տեսնեն հաջորդող քառորդի արդյունքները և հասկանան, որ երկարաժամկետ հաջողություն՝ նշանակում է ապրանքի ստեղծում, որն օգտակար է հանրության համար և որին մարդիկ ավելի շատ կվստահեն:

Արդեն ձևավորվել է ամուր կոալիցիա՝ ի աջակցություն «Պայմանագիր ցանցի համարի»: Ֆրանսիայի, Գերմանիայի և Գանայի կառավարությունները միացել են նրա սկզբունքներին: Google, Facebook, Microsoft և Reddit տեխնոլոգիական հսկաներն այլ ընկերությունների հետ, օրինակ՝ DuckDuckGo որոնման համակարգի, պատրաստ են գործելու: Քաղհասարակության բազմաթիվ կազմակերպություններ (այդ թվում՝ Էլեկտրոնային սահմանի հիմնադրամը, «Լրագրողներ առանց սահմանի», AccessNow) միացել են պայմանագրին: Կան նաև անհատներ, օրինակ՝ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ռո Կհաննան:

Միանալով «Պայմանագրին»՝ կառավարություններն ու ընկերությունները պարտավորվում են հստակ գործողություններ ձեռնարկել մի քանի կետերով: Մի շարք փոփոխություններ կարող են տևական ժամանակ պահանջել: Պարզ է՝ մի գիշերվա մեջ չի լինի, բայց մենք կհետևենք նրանց ջանքերին, և եթե նրանց չհաջողվի արդյունք գրանցել, «Պայմանագրից» կհեռացվեն:

«Պայմանագիրն» արդեն կիրառվում է քաղաքական որոշումների ընդունման համար՝ որպես գործնական ուղեցույց պաշտոնատար անձանց համար, ինչպես նաև որպես գործիք, որն օգնում է քաղհասարակությանը՝ պաշտպանելու փոփոխությունները, չափելու առաջխաղացումն ու ապահովելու կառավարությունների ու ընկերությունների հաշվետվողականությունը:

Բայց դա քիչ է: World Wide Web Foundation-ն իր համաշխարհային գործընկերների հետ աշխատելու է ամբողջ աշխարհի մարդկության մոբիլիզացիայի ուղղությամբ: «Պայմանագրում» ներկայացված հարցերը դրեք քաղաքական ներկայացուցիչների ու թեկնածուների առաջ՝ մինչև ընտրությունները: Իշխանություն ունեցողների գործողությունների դրդելու և առաջնահերթությունները սահմանելու լավագույն միջոցն արտահայտվելն է:

Միացեք մեր հիմնադրամին, մեր գործընկերների և ամբողջ աշխարհի մարդկությանը՝ հանուն համացանցի պայքարի համար»:

9 սկզբունքները

Կառավարությունների համար.

1. Ապահովեք համացանցին հասանելիություն բոլորի համար, որպեսզի յուրաքանչյուր մարդ՝ անկախ նրա ով լինելուց ու բնակության վայրից, կարողանա դուրս գալ ցանց:

2. Պահպանեք համացանցն ամբողջությամբ և միշտ հասանելի, որպեսզի ոչ ոքի չկարողանան զրկել համացանցին լիարժեք հասանելիության իրավունքից:

3. Հարգեք մարդու հիմնարար իրավունքները՝ անձեռնամխելիության և տվյալների պաշտպանության ուղղությամբ, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա ազատ, անվտանգ ու առանց վախի օգտվել համացանցից:

Ընկերությունների համար.

4. Համացանցը դարձրեք մատչելի և հասանելի բոլորին, որպեսզի ոչ ոք կտրված չլինի համացանցի ձևավորումից ու օգտագործումից:

5. Հարգեք և պաշտպանեք մարդկանց անձեռնամխելիությունն ու անձնական տվյալները՝ համացանցում վստահության ստեղծման համար, որպեսզի մարդիկ կարողանան վերահսկել իրենց կյանքը համացանցում, հստակ և մտածված ընտրություն կատարեն՝ կապված իրենց տվյալների և անձեռնամխելիության հետ:

6. Մշակեք տեխնոլոգիաներ, որոնք աջակցում են լավն ու մարտահրավեր նետում վատին, որպեսզի համացանցն իսկապես հանրային բարիք լինի, որտեղ մարդիկ առաջին տեղում մարդիկ են:

Սովորական օգտատերերի համար

7. Համացանցում եղեք ստեղծարար, որպեսզի համացանցում բազմազանություն լինի:

8. Ստեղծեք ամուր հաղորդակցություններ, որոնք հարգում են քաղաքակիրթ շփումը և մարդկային արժանիքները, որպեսզի յուրաքանչյուրը զգա, որ համացանցում անվտանգ է և իր համար այստեղ ուրախ են:

9. Պայքարեք հանուն համաշխարհային ցանցի, որպեսզի համացանցը մնա բաց և համաշխարհային հանրային ռեսուրս ամբողջ աշխարհի մարդկանց համար՝ այսօր և ապագայում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021