Բիլ Գեյթսը պատմել է, թե ինչպիսին կլինի աշխարհը համավարակից հետո

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հաճախ է խոսում մարդկության ամենասուր խնդիրներից: Հաճախ նրա խոսքերը բուռն վեճերի ու բազմանշանակ մեջբերումների տեղիք են տալիս: Օրինակ՝ հինգ տարի առաջ Գեյթսը նախանշել էր ներկայիս համավարակը: Այս անգամ միլիարդատերը պատմել է, թե կորոնավիրուսն ինչպես կփոխի աշխարհը և, հնարավոր է, նա կրկին իրավացի կլինի:

Բիլ Գեյթսը պատմել է, թե ինչ փոփոխություններ կկրի աշխարհը համավարակից հետո: Ընդհանուր առմամբ՝ միլիարդատերը 7 հիմնական կետ է առանձնացրել:

1. Առցանց հանդիպումները սովորական կդառնան

Գեյթսի խոսքով՝ համավարակը լրջորեն փոխել է շփումների վերաբերյալ մեր մոտեցումները: Պարզվել է, որ հանդիպումներ ունենալ և կարևոր որոշումներ հնարավոր է ընդունել նաև առցանց տիրույթում:

Միլիարդատերը նշել է, որ դա կվերաբերի ոչ միայն գործնական միջավայրին: Մարդիկ հանգիստ կվերաբերվեն նաև բժշկի կամ համալսարան հեռավար այցելությանը:

2. Ծրագրային ապահովումն ավելի արագ կզարգանա

Քանի որ կյանքի բազմաթիվ ոլորտներ կտեղափոխվեն վիրտուալ աշխարհ, ծրագրային ապահովումն այդ նպատակների համար էականորեն բարելավվելու է: Microsoft-ի հիմնադիրը նկատել է, որ համավարակի սկզբում առցանց շփումների բազմաթիվ ծրագրեր «անհարմար» էին, սակայն վստահ է, որ այդ ոլորտի տեխնոլոգիաները մեծ արագությամբ կզարգանան:

3. Ընկերությունների գրասենյակները կդառնան առավել ունիվերսալ

Եթե գործնական հարցերն ավելի հաճախ քննարկվեն հեռավար, ընկերությունները խոշոր գրասենյակների կարիք չեն ունենա: Դա լրջորեն կազդի անշարժ գույքի վրա: Գեյթսը ենթադրում է, որ որոշ կազմակերպություններ կկարողանան օգտվել մեկ գրասենյակից: Օրինակ՝ երկուշաբթի աշխատանքի կգան մեկ ընկերության աշխատակիցները, երեքշաբթի՝ մյուս:

4. Մարդիկ կդադարեն ձգտել ապրել խոշոր քաղաքներում

Հեռավար աշխատանքը կանդրադառնա նաև մարդկանց վերաբնակեցման վրա: Եթե ներկայումս մարդիկ ձգտում են ապրել կենտրոնում, մեծ քաղաքներում, ապա ապագայում նրանք բնակարան կփնտրեն խաղաղ շրջաններում. չէ՞ որ գրասենյակի գտնվելու վայրը և աշխատանքը չեն ազդի տան ընտրության վրա:

5. Մարդիկ ավելի շատ կշփվեն ընկերների հետ, ավելի քիչ՝ գործընկերների

Գեյթսը նշում է, որ փոփոխությունները վերաբերելու են նաև մեր շփման շրջանակներին: Նրա կարծիքով՝ աշխատանքային շփումները կնվազեն, ուստի մարդիկ կցանկանան ավելի շատ շփվեն իրենց ոչ աշխատանքային ընկերների հետ:

6. Սովորական առարկաները դեռ երկար ժամանակ իրենց տեղը չեն դրվի

Պատվաստանյութի ի հայտ գալուց հետո աշխարհը միանգամից և ամբողջությամբ չի վերադառնալու իր բնականոն հուն: Հիվանդությունն արագ չի վերանա և պարբերաբար կհայտնվի աշխարհի տարբեր վայրերում: Գեյթսի խոսքով՝ դա չի նշանակի անվերջ կարանտին, բայց իրավիճակը կկայունանա, երբ բոլոր երկրները պատվաստանյութ կունենան:

7. Հաջորդ համավարակն այդքան սարսափելի չի լինի

Չնայած նրան, որ կորոնավիրուսային իրավիճակը խիստ ազդեցություն է ունեցել բազմաթիվ երկրներում, միլիարդատերը վստահ է, որ հաջորդ անգամ, երբ հայտնվի մարդասպան վիրուս, աշխարհն ավելի լավ կհաղթահարի այն: Բիլ Գեյթսը նշել է, որ հիմնական պատճառը, ինչով պայմանավորված՝ ապագա համավարակները ավելի քիչ կործանարար կլինեն, այն է, որ աշխարհը գործնական փորձառություն կունենա: Թեստավորման գործիքներն ավելի լավը կլինեն:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021