Freedom House-ը Հայաստանը համարել է ազատ երկիր

Զեկույցի համաձայն՝ պետությունների ղեկավարությունները սոցիալական ցանցերն աստիճանաբար ավելի ակտիվ են կիրառում՝ ընտրությունների ընթացքում կեղծիքներ կատարելու և քաղաքացիների նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու նպատակով:

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2019թ. Համացանցի ազատության մասին զեկույցը: Հայաստանն այդ զեկույցում համարվում է ազատ երկիր՝ Եվրասիական տարածաշրջանում այս առումով համարվելով առաջատարը: Ընդ որում՝ 2017թ. Հայաստանը մասամբ ազատ երկիր էր, իսկ 2018թ. նույնպես ազատ համարվելու համար բավարար միավորներ էր վաստակել:

Զեկույցում ազատ են համարվում 70-ից 100 միավոր վաստակած երկրները: Հայաստանն այս տարի ստացել է 76 միավոր: Վրաստանը վաստակել է մեկ միավորով քիչ՝ 75, կրկին համարվելով ազատ: 39 միավորից ցածր ստացածներն են ոչ ազատ երկրներ ճանաչվել: Դրանք են՝ Ադրբեջանը՝ 39 միավոր, Թուրքիան՝ 37, Իրանը՝ ընդամենը 15 միավոր: Բելառուսը վաստակել է 35, Ղազախստանը՝ 32, իսկ Ռուսաստանը՝ 31 միավոր:

Մասամբ ազատ երկրներից են Ղրղզստանը՝ 61 միավորով և Ուկրաինան՝ 56 միավորով: Զեկույցում մասամբ ազատ երկրներ են համարվում 40-69 միավոր վաստակած երկրները: Առաջին տեղում Իսլանդիան է՝ 95 միավորով:

Համացանցի ազատության մասին զեկույցը վերաբերում է աշխարհի 65 երկրներին, որտեղ բնակվում է օգտատերերի 87 %-ը: Զեկույցում տեղ գտած արդյունքները ներառում են 2018թ. հունիսից 2019թ. մայիս ընկած ժամանակահատվածի տվյալները:

Freedom House-ի հրապարակած զեկույցի համաձայն՝ պետությունների ղեկավարությունները սոցիալական ցանցերն աստիճանաբար ավելի ակտիվ են կիրառում՝ ընտրությունների ընթացքում կեղծիքներ կատարելու և քաղաքացիների նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու նպատակով: Սրանով պայմանավորված՝ համացանցի համաշխարհային ազատությունն արդեն 9 տարի շարունակում է անկում գրանցել:

Ընտրական գործընթացներին միջամտության վարկածն ուսումնասիրվել է 30 երկրներում, որոնցից 26-ում նախորդ տարի այն հաստատվել է: Զեկույցի համաձայն՝ շարունակվում է օտար երկրների կողմից առցանց միջամտությունը, միաժամանակ՝ պոպուլիստներն ու նրանց առցանց համակիրները սկսում են ներքաղաքական օրակարգ թելադրել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021