Երևանում կգործի 101 նոր տրոլեյբուս և 850 ավտոբուս
Կարգավարները տրոլեյբուսների աշխատանքին հետևում են GPS համակարգով, վերահսկում են, որպեսզի ուշացումներ տեղի չունենան:
Երևանում տրոլեյբուսների կայանը վերջին անգամ թարմացվել է 2008թ.: Ներկայումս մայրաքաղաքըը սպասարկում է տրոլեյբուսային 5 երթուղի, որոնցում օրական գիծ է դուրս գալիս միջինում 40 միավոր շարժակազմ։
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ նախատեսվում է մայրաքաղաքի նոր երթուղային ցանցում ունենալ 850 ավտոբուս, որոնց կողքին՝ 101 նոր տրոլեյբուս: Էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցի զարգացման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ քաղաքացիներից շատերի համար այն երթևեկելու նախընտրելի միջոց է: Էլեկտրատրանսպորտից օրական 12000-14500 ուղևոր է օգտվում:
Կարգավարները տրոլեյբուսների աշխատանքին հետևում են GPS համակարգով, վերահսկում են, որպեսզի ուշացումներ տեղի չունենան: Հաղորդվում է, որ ներկայումս կայանում հաշվառված է 41 տարեկան 6 հատ «Ռենո» մակնիշի տրոլեյբուս, 31-32 տարեկան 12 հատ «Շկոդա» և 2008թ. ներմուծված 34 հատ «ԼԻԱԶ» մակնիշի տրոլեյբուս:

Դուք գրել եք արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք կրկնվող խախտումների համար։
Հասկացա
Մեկնաբանությունը կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ կստուգվի։
Հասկացա
Մենք կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։

Կանոնների խախտման պատճառով հաշիվը սահմանափակվել է։ Եթե սխալ է՝ գրեք մեզ։
Հասկացա
Վերջին մեկնաբանությունները