Ահազանգ. «Ծիրանային պատմությունից» հետո հայերը դեռ ճաղերի ետևում են, իսկ ադրբեջանցիներն ազատ են արձակվել

ՀՀ 7 քաղաքացիներ շարունակում են ազատազրկված մնալ, այն դեպքում, երբ նույն գործով մեղադրյալ ադրբեջանցիներն ազատ են արձակվել: Ռուսաստանի հայերի միության համանախագահը Հայաստանի իշխանություններին ու գործարարներին կոչ է անում միջոցներ ձեռնարկել:

Ինչպես հիշում եք՝ Տավուշի սահմանին տեղի ունեցած Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները շարունակվեցին այլ երկրներում՝ հասարակական մակարդակում ընդհարումների տեսքով: Մոսկվայում դրանք ավելի մեծ ծավալ ունեցան: Մասնավորապես՝ տեղի շուկաներից մեկի ադրբեջանցի ղեկավարներն արգելել էին հայկական ապրանքի վաճառքը: Արդյունքում՝ հայկական ծիրանը վաճառվեց շուկայից դուրս՝ տեղի հայ համայնքի ջանքերով:

Խնդիրը, սակայն, այդպիսով չավարտվեց. «ծիրանային հակամարտությունն» ուղեկցվեց ընդհարումներով, ծեծկռտուքով: Ձերբակալվեցին անկարգությունների մասնակից մի խումբ ադրբեջանցիներ ու հայեր: Հարուցվել են քրեական գործեր, ընթանում են դատական գործընթացներ:

Ուշագրավն այս ամենում այն է, որ ձերբակալված ադրբեջանցիներն արդեն ազատ են արձակվել, մինչդեռ Հայաստանի 7 քաղաքացիները, ովքեր պաշտպանել են իրենց հայրենակիցների արժանապատվությունը և նախահարձակ չեն եղել, շարունակում են ազատազրկված մնալ՝ ճաղերի ետևում մասնակցելով դատական նիստին:

Ռուսաստանի հայերի միության համանախագահ Մուշեղ Սյունին ստեղծված իրադրության համար մեղադրել է ՀՀ իշխանություններին՝ նշելով, որ «ադրբեջանցիների թիկունքին իրենց պետությունը կանգնած է», մինչդեռ հայերն ինքնուրույն են պայքարում իրենց իրավունքների համար:

Հաղորդվում է, որ տղաներին ազատ արձակելու համար անհրաժեշտ է 3,5 մլն ռուբլի, որպեսզի նրանց չտուգանեն և 8 տարվա ազատազրկման չդատապարտեն:

Մուշեղ Սյունին մատնանշել է նաև այն հայազգին գործիչներին, ովքեր դեռևս հուլիսյան «ծիրանային» դեպքերից հետո պատրաստակամություն էին հայտնել փոխհատուցելու ադրբեջանցիների կրած վնասները:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021