Հայկական 3 ԲՈւՀ-եր ընդգրկվել են QS World University Rankings-ի միջազգային վարկանիշում

Երևանի պետական համալսարանն ու Ամերիկյան համալսարանը զիջել են դիրքերը, իսկ Հայ-ռուսական Սլավոնական համալսարանը առաջընթաց է գրանցել:

Հայկական երեք բարձրագույն ուսումնական հաստատություն ներառվել են Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԲՈւՀ-երի QS World University Rankings-2020 վարկանիշում: Վերջինիս ցանկում են 350 ԲՈւՀ-եր: Վարկանիշը ամեն տարի կազմում է բրիտանական QS ընկերությունը:

Երևանի պետական համալսարանը զիջել է դիրքերը. նախորդ տարվա 151-160-րդ հորիզոնականներից տեղափոխվել է 171-րդ: Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանն այս տարի 185-րդ հորիզոնականում է. նախորդ տարվա 191-200-ից բարձրացել է: Հայաստանի Ամերիկյան համալսարանը ներկայումս կիսում է 241-250-րդ տեղերը՝ այն դեպքում, երբ նախորդ տարվա վարկանիշում զբաղեցնում էր 201-250 հորիզոնականները:

Հաղորդվում է, որ վարկանիշը կազմվում է համալսարանի գործունեության 10 բաղադրիչի հիման վրա: Դրանցից առավել կարևոր են ակադեմիական և կրթական հեղինակությունը: Գնահատվում է նաև շրջանավարտների մասնագիտական մակարդակը, մրցունակությունը համաշխարհային աշխատաշուկայում: Հաշվի են առնվում նաև դասախոս-ուսանող հարաբերությունները, հետազոտական աշխատանքները և այլն:

QS World University Rankings-ն առաջին անգամ հրապարակվել է 2004թ.՝ Times Higher Education հռչակավոր հրատարակության հետ համատեղ, այնուհետև շարունակել է ինքնուրույն:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021