Հայլայներները Մոսկվայում համաշխարհային նոր ռեկորդ են սահմանել

7 հայլայներներ Մոսկվայում անցել են «Oкo» և Neva Towers աշտարակների միջև կապված 245 մետրանոց ճոպանով՝ գրանցվելով Գինեսի ռեկորդների գրքում:

Սեպտեմբերի 7-ին գերմանացի մարզիկ Ֆրիդի Քյունեն հայլայնի համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել՝ քայլելով երկու շենքերի միջև կապված ճոպանի վրայով: Մարզիկը Մոսկվա քաղաքի «Oкo» և Neva Towers աշտարակների միջև 350 մետր բարձրության վրա կապված ճոպանով անցել է 245 մետր: Քյունեի ռեկորդը 100 մետրով գերազանցել է նախորդ ռեկորդը:

Այս ձեռքբերումը նվիրված է Մոսկվայի հիմնադրման 872-ամյակին և կընդգրկվի Գինեսի ռեկորդների գրքում:

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 8-ին, Քյունեի ռեկորդը կրկնել են Նաթան Պոլանը, Միա Նոբլեն, Մաքսիմ Կագինը, Ալեքսանդր Գրիբանովը, Գենադի Սկրիպկոն և Վլադիմիր Մուրզաևը: Վերջիններիս անունները նույնպես ներառվելու են Գինեսի ռեկորդների գրքում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021