Տոկիոյի արվարձանում հետիոտներին արգելել են օգտվել սմարթֆոններից

Պատճառն այն է, որ սմարթֆոնների մեջ խորացած մարդիկ քայլելիս ուշադրություն չեն դարձնում շրջապատում տեղի ունեցողին: Թեև օրենքը խախտելու համար պատիժ սահմանված չէ, բնակիչները ողջունել են նոր արգելքը՝ այն համարելով իրենց իսկ անվտանգության համար ձեռնարկված միջոց:

Սմարթֆոններն, ամեն դեպքում, համարվել են վտանգավոր: Եվ խնդիրը բնավ տարածված կարծիքը չէ վնասակար ճառագայթման վերաբերյալ: Տոկիոյի արվարձանում՝ Յամատո քաղաքում, հետիոտնային ընթացքի ժամանակակ սմարթֆոնների օգտագործումն արգելվել է: Հաղորդվում է, որ քայլելիս իրենց հեռախոսների էկրաններին «կպչելիս» հետիոտները դառնում են վտանգավոր՝ ուշադրություն չդարձնելով շրջապատի իրավիճակին:

Յամատո քաղաքի երկաթուղային կայարան ժամանողներին սկսել են դիմավորել տողացույցերով, որոնք հայտարարում են նոր արգելքի մասին: Վերջինս տարածվում է ճանապարհով, հրապարակներով ու այգիներով քայլողների վրա: Բարձրախոսով հաղորդվում է. «Քայլելիս սմարթֆոնների օգտագործումն արգելվում է, խնդրում ենք հեռախոսները միացնել միայն կանգնելիս»:

Սակայն նոր օրենքը խախտելու դեպքում պատիժ սահմանված չէ: Հրապարակային արգելքի օգնությամբ իշխանությունները ցանկանում են արվարձանի փողոցներում կարգավորել վտանգավոր իրավիճակները: Չնայած նրան, որ պատիժ կամ որևէ այլ տուգանքներ նախատեսված չեն, այդպիսի արտասովոր քայլը լայն աջակցություն է ստացել քաղաքացիների՝ ինչպես՝ երիտասարդների, այնպես էլ թոշակառուների կողմից:

Քաղաքի 64-ամյա բնակիչ Քենզո Մորին պատմել է, որ հաճախ է նկատում մարդկանց, ովքեր քայլելիս օգտվում են բջջային հեռախոսներից: Նրա խոսքով՝ մարդիկ չեն նկատում, թե ինչ է կատարվում շուրջբոլորը, իսկ բջջային հեռախոսներին վարժվածները չեն կարող հեշտությամբ ազատվել դրանցից:

2014թ. Ճապոնիայի խոշորագույն բջջային օպերատոր NTT Docomo-ն հետազոտություն է արել, ինչի արդյունքում պարզվել է, որ հետիոտները սմարթֆոնից օգտվելիս կորցնում են իրենց տեսադաշտի 95%-ը: Ընկերությունը համակարգչային մոդելավորում է կատարել՝ դիտարկելով, թե ինչ տեղի կունենա, երբ 1500 մարդ անցնի ճանապարհը Տոկիոյի մերձակա Սիբույա կայարանի մոտ (ամենաբանուկ հետիոտնային անցուղին)՝ նայելով իրենց սմարթֆոններին: Արդյունքում պարզվել է, որ մարդկանց 2/3-ը չեն կարողանա փողոցն անցնել առանց միջադեպերի:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021