Քաղցկեղը հնարավոր չէ կանգնեցնել, բայց կարելի է զգուշանալ

2017թ. աշխարհում քաղցկեղից մահացել է 9,6 մլն մարդ, և տարեցտարի այդ թիվն աճում է: Մամուլում կան բազմաթիվ խորհուրդներ. դրանք քիչ տոկոսով կարող են նվազեցնել հավանականությունը, բայց ամբողջությամբ վերացնել՝ ոչ:

Լրատվամիջոցներում հաճախ տարածվում են պատմություններ, թե ինչպես կարելի է պայքարել քաղցկեղի դեմ: Աղբյուրը նշում է, որ այդ հիվանդությունից մարդկությունը չի կարող ձերբազատվել, թեև արդեն հայտնի է, թե որ խավն է ավելի հաճախ տառապում այդ հիվանդությամբ:

Մարդությունը սովոր է, որ գիտնականները պարբերաբար նոր միջոցներ գտնեն՝ տարբեր հիվանդությունների դեմ պայքարում: Թվում, թե ուր որ է՝ կգտնվի նաև քաղցկեղի դեմ միջոցը: Բայց դա մոտ ապագայում հնարավոր չէ: Այդ հիվանդության դեմ պայքարի մի քանի մեթոդներ որոշակիորեն օգտակար են, մեծացնում են ողջ մնալու հավանականությունը: Սակայն պատվաստումները արդյունավետ են միայն բջիջների հստակ տեսակների կամ վիրուսների համար:

Պատվաստանյութը շատ կարճ ժամանակ հետո կորցնում է արդյունավետությունը, քանի որ վիրուսներն արագորեն փոփոխություններ են կրում: Այդպես է նաև գրիպը, իսկ ՄԻԱՎ-ի դեպքում մուտացիան ավելի արագ է տեղի ունենում: Քաղցկեղածին բջիջների դեպքում իրավիճակն այլ է. յուրաքանչյուր մարդու մոտ ԴՆԹ-ն տարբերվում է մյուսներից, ուստի անհրաժեշտ է ունենալ միլիարդավոր տեսակների պատվաստանյութեր՝ յուրաքանչյուր ԴՆԹ-ի համար:

Այդպես է նաև դեղամիջոցների դեպքում. սպանելով քաղցկեղածին բջիջները՝ չսպանելով դրա շուրջը գտնվող ԴՆԹ բջիջները, մեծ դժվարություններ են առաջացնում: Հաճախ ռադիացիայի կամ քիմիաթերապիայի միջոցով բուժման հետևանքով քաղցկեղածին բջիջները ցրվում են՝ տարածվելով այլ օրգաններում: Բժիշկները կարողանում են մեծացնել այդ հիվանդությունից հետո ողջ մնալու հավանականություն, բայց դրանից մահացությունները կանգնեցնել չեն կարողանում: Հաղորդվում է, որ առավել բարդ է պայքարելը երեխա չունեցողների կամ քիչ երեխա ունեցողների մոտ առկա հիվանդության դեմ:

Խորհուրդ է տրվում մեծ հույսեր չկապել նաև գենետիկ խմբագրման վրա, ինչի մասին խոսակցություններ են գնում: Մամուլի հրապարակումներում նշված գործընթացի հաջողությունների մասին շատ է հաղորդվում, բայց իրականությունն այլ է: Հայտնի է, որ բազմաթիվ ԴՆԹ-ների գործառույթներ դեռևս բացահայտված չեն, և հստակ չէ, թե որ ԴՆԹ-ն խմբագրելու դեպքում հնարավոր է քաղցկեղի դեմն առնել: Վտանգ կա նաև բուժելու փոխարեն այլ գործառույթներ ևս վնասելու:

Քաղցկեղից խուսափելու մի քանի մեթոդներ են խորհուրդ է տրվում հոդվածում, որոնցից մեկը վազքն է. սիրողական մակարդակի վազքն անարդյունք կլինի, անհրաժեշտ է մարզական վազքի դիմել: Հայտնի է, որ վազորդների մոտ հիվանդանալու հավանականությունն ավելի քիչ է:

Մյուս խորհուրդը շատ երեխա ունենալն է: Ներկայումս Եվրոպայում և «եվրոպական» բնույթի հասարակություններում նկատվում է ծնելիության նվազում: Ըստ ներկայացվող տվյալների՝ 4 և ավելի երեխաներ ունեցողների մոտ կրկնակի անգամ նվազում է քաղցկեղի առաջացման հավանականությունը:

Կան նաև այլ խորհուրդներ՝ չծխել, ապրել մաքուր շրջակա միջավայրում, չշնչել այրվող պլաստիկի, աղբի, տերևների ծուխը, հեռու մնալ խոշոր հրդեհից: Խորհուրդ է տրվում նաև քիչ խմել գազավորված ըմպելիքներ՝ օնկոլոգի մոտ չհայտնվելու համար: Բայց այս ամենը հիվանդանալու հավանականությունը նվազեցնում է միայն մի քանի տասնյակ տոկոսով, բայց ոչ՝ ամբողջությամբ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021