Կենդանաբանական այգում թափառող շները հոշոտել են 3 կենգուրուներին. (upd.)

Թափառող շները ներթափանցել են ցանկապատ չունեցող հատվածից: Հոշոտվել են արու կենգուրուները, որոնք սպասում էին Ամստերդամից բերվող էգերին:

Հոկտեմբերի 31-ի առավոտյան թափառող շները ներթափանցել են Երևանի կենդանաբանական այգու տարածք և հոշոտել են 3 կենգուրուների: Հաղորդագրության համաձայն՝ 5-6 շները այգու տարածք են ներթափանցել ժամը 6:50-ի սահմաններում՝ Նոր Նորքի հատվածից:

Հոշոտված 3 կենգուրուները կարմրավիզ տեսակին էին պատկանում: Կենդանաբանական այգու աշխատակազմի հաղորդմամբ` շներից 3-ին բռնել են և ահազանգել Թափառող շների վնասազերծման կենտրոն: Սահմանված կարգի համաձայն` դրանք վնասազերծվել են և տարածքից տեղափոխվել:

Կենդանաբանական այգու տնօրենը մանրամասներն է ներկայացնում / ©ArmeniaTV News

Կենդանաբանական այգու կենդանաբույժներն և կենդանաբանները, ինչպես նշվում է, չեն կարողացել փրկել կենգուրուներին: Հաղորդագրության համաձայն`կենգուրուները արուներ էին: Դրանք Հայաստան էին բերվել 2018թ. հունիսին՝ Քիշինևի կենդանաբանական այգուց(Մոլդովա)՝ նվիրատվության սկզբունքներով: Նախատեսվում էր այս տարվա դեկտեմբերին Ամստերդամի կենդանաբանական այգուց Երևան տեղափոխել էգերի՝ հետագա բազմացման նպատակով:

Երևանի կենդանաբանական այգու աշխատակազմը կենդանիների անկման պատճառ է համարում այգու ողջ տարածքի ցանկապատման բացակայությունը: Նշվում է, որ 2011թ.-ից սկսած՝ սա թափառող շների ներթափանցման 3-րդ դեպքն է, որի ընթացքում վնաս է պատճառվել: Պատասխանատու կառույցը՝ Երևանի քաղաքապետարանը, արդեն սկսել է տարածքի պարսպապատումը:

UPD 1. Նոյեմբերի 1-ին, ժամը 6:00-ի սահմաններում, թափառող շները հերթական անգամ ներթափանցել են Երևանի կենդանաբանական այգու տարածք: Այգու տարածած հաղորդագրության համաձայն՝ շների ոհմակն այս անգամ հոշոտել է 3 մուֆլոնի: Շներին չեն կարողացել բռնել:

Երևանի կենդանաբանական այգին ահազանգել է չստերջացված և վտանգավոր շների ոհմակի առկայության վտանգավորության մասին: Խնդրի կարգավորման համար դիմել են պատկան կառույցներին, նաև՝ իրավապահ մարմիններին՝ նախաքննություն սկսելու նպատակով:

UPD 2. Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղարը հաղորդել է, որ քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրենին առաջարկել է ազատել զբաղեցրած պաշտոնը։ Ռուբեն Խաչատրյանն ընդունել է առաջարկը և հրաժարական ներկայացրել:

Քաղաքապետի տեղակալը նշել է, որ հրաժարականի առաջարկը պայմանավորված է Այգու կառավարման հարցերում հաճախակի դարձած խնդիրներն են, մասնավորապես՝ այս օրերին տեղի ունեցած դեպքերը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021