Իսլանդիայում հանդիսավոր արարողությամբ հրաժեշտ են տվել սառցադաշտին

Գլոբալ տաքացման հետևանքով Օքյեկուդլ սառցադաշտը լիովին անհետացել է: Հրաժեշտի մասնակիցները հաջորդ սերունդների համար հուշատախտակ են տեղադրել:

Իսլանդիայում հանդիսավոր արարողությամբ հրաժեշտ են տվել Օքյեկուդլ (Օք) սառցադաշտին: Գլոբալ տաքացման հետևանքով այն լիովին անհետացել է:

Խորհրդանշական միջոցառմանը մասնակցել են երկրի վարչապետը, շրջակա միջավայրի նախարարը և նախկին նախագահը: Վերջիններս հաջորդ սերունդների համար հուշատախտակ են տեղադրել:

Օքյեկուդլն իսլանդական առաջին սառցադաշտն էր, որ այդ կոչումից զրկվեց: Հաղորդվում է, որ առաջիկա 200 տարիների ընթացքում այդպիսի ճակատագիր է սպասվում մյուս բոլոր սառցադաշտերին:

Իսլանդացի սառցագետ Օդդուր Սիգուրդսսոնը, ով երկրի սառցադաշտերը պարբերաբար լուսանկարել է վերջին 50 տարիներին, դեռևս 2003թ. է նկատել, որ Օքյեկուդլի ձյունն ավելի շուտ է հալչում, քան հասցնում է նստել: Իսկ արդեն 2014թ. Սիգուրդսսոնը հայտարարել է 700-ամյա սառցադաշտի անհետացման մասին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021