Օգոստոսի 22, 2019, 10:37
Խմբագրություն Hovhannisyan
128

Արցախում 5 բալանոց երկրաշարժ է գրանցվել

Եվս երկու երկրաշարժ էր արձանագրվել երեկ՝ Աշոցքում և Վրաստանի Դմանիսի շրջանում:

Արցախ, Մարտակերտ / ©jolygram.com / Հեղինակ՝ անհայտ, լուսանկարը տրամադրել է օգտատերը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ այսօր, ժամը 09:41-ին, Արցախի Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք ընկած հատվածում գրանցվել է 3,7 մագնիտուդով երկրաշարժ:

Օջախի խորությունը եղել է 10 կմ, իսկ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: ԱԻՆ տվյալներով՝ երկրաշարժը զգացվել է նաև Գորիս, Նոյեմբերյան, Շուշի, Քարվաճառ, Մարտակերտ և Ստեփանակերտ քաղաքներում՝ 3-4 բալ ուժգնությամբ, Դրմբոն և Հաթերք գյուղերում՝ 4 բալ ուժգնությամբ:

Հիշեցնենք, նախօրեին 2,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ էր գրանցվել նաև Շիրակի մարզում՝ Աշոցքից 9 կմ հյուսիս-արևելք: Օջախի խորությունն այստեղ ևս եղել է 10 կմ, իսկ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Ժամը 14:20-ին տեղի ունեցած երկրաշարժին հաջորդել է 2,2 մագնիտուդ ուժգնությամբ մեկ հետցնցում:

Երկրաշարժը զգացվել է Բավրա գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ: Վրացական աղբյուրների հաղորդմամբ՝ ցնցումները զգացվել են նաև Վրաստանի տարածքում: Բացի այդ, նույն ժամին երկրաշարժ է արձանագրվել նաև Վրաստանի Դմանիսի շրջանում՝ 3,3 մագնիտուդ ուժգնությամբ:

Վրիպա՞կ գտաք։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Yandex News-ում և VK-ում

Հանրաճանաչ

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն