NASA-ն հրաժեշտ է տվել Spitzer աստղադիտակին

Տիեզերական լեգենդար սարքավորումը շուրջ 16 տարվա գործունեությունից հետո իր առաքելությունն ավարտել է հունվարի 31-ին, ժամը 02:34-ին:

Spitzer տիեզերական սարքավորման առաքելությունը տևել է 6002 օր: Դեռևս 2003թ. օգոստոսին տիեզերք ուղևորված աստղադիտակի վերջին հանձնարարությունը եղել է անցումն անվտանգության ռեժիմին:

Խաղաղօվկիանոսյան ստանդարտ ժամանակով հունվարի 30-ին, ժամը՝ 14:34-ին (Երևանի ժ/կ-ով՝ հունվարի 31-ին, ժամը՝ 02:34-ին) Spitzer նախագծի ղեկավար Ջոզեֆ Հանթը պաշտոնապես հայտարարել է աստղադիտակի շահագործման դադարեցման մասին:

Spitzer-ը հաճախ անվանում են NASA-յի Մեծ աստղադիտարաններից՝ գիտահետազոտական սարքավորումներից մեկը, որոնք աստղագիտության բնագավառում նշանակալից ներդրում են ունեցել: Նրանց թվում են Հաբլի աստղադիտակը, Կոմպտոն գամա-աստղադիտարանը և Չանդրա ռենտգենային աստղադիտարանը:

NASA-յի աշխատակիցները ծափահարում են աստղադիտակին / © NASA — JPL-Caltech

2003-2009թթ. Spitzer-ը տիեզերական խոշորագույն ինֆրակարմիր աստղադիտակ էր: Նրա միջոցով արված կարևորագույն բացահայտումների շարքում են էկզոմոլորակների լուսային ուղիղ ճառագայթման արձանագրումը, Սատուրնի՝ նախկինում անհայտ օղակը և TRAPPIST-1 համակարգի 7 մոլորակներից 4-ը, որոնց մի մասը գտնվում է բնակելիության տիրույթում: Spitzer-ը նաև բազմաթիվ լուսանկարների հեղինակ է: Ստորև կարող եք դիտել այդ նկարները:

IC 342 պարուրաձև գալակտիկա
«Կատվի թաթի» միգամածությունը (NGC 6334)
«Խխունջի» միգամածությունը (NGC 7293)
«Պինգվին» (NGC 2936) և «Ձու» (NGC 2937) գալակտիկաները
Գերնոր HGH3-ի մնացորդները
«Ցեֆեայի» համաստեղությունը՝ միգամածությամբ շրջապատված
M 27-ի միգամածություն (NGC 6853)
NGC 253 գալակտիկա
Սև խոռոչ՝ NGC 1097 գալակտիկայի կենտրոնում
Պարուրաձև գալակտիկա NGC 5746
Միգամածություն կարիճի համաստեղությունում
Օրիոնի (NGC 1976) միգամածությունը
«Տիեզերական հրավառություն» Վահանի համաստեղությունում
Արծվի միգամածության տիրույթը (NGC 6611), հայտնի որպես «Արարման լեռներ»
Սոմբրերո գալակտիկա (NGC 4594)
Ողնուցի համաստեղություն (NGC 3372)
Օմեգա միգամածություն (NGC 6618)

Աստղադիտակի հետ աշխատող աստղագետ Մայքլ Վերները նշել է, որ Spitzer-ը մարդկային ձեռքբերումների լավագույն օրինակ է: NASA-յի գիտական առաքելությունների վարչության ղեկավարի օգնական Թոմաս Զուրբուխենի համոզմամբ՝ Spitzer-ը պատմել է տիեզերքի նոր երևույթների մասին և օգնել է, որպսզի առաջընթաց գրանցենք` հասկանալու, թե ինչպես է աշխատում աշխարհը, պատասխանելու մեր ծագմանն առնչվող հարցերին:

Աստղադիտակի հետազոտական առաքելությունը կշարունակի նոր սերնդի James Webb Space Telescope տիեզերական աստղադիտարանը, որի բացթողումը նախատեսված է 2021թ.: Այն ուսումնասիրելու է տիեզերքի առաջին աստղերն ու գալակտիկաները, ինչպես նաև սառը, հնարավոր բնակելի էկզոմոլորակները:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021