68

General Motors-ը հրապարակել է Hummer-ի էլեկտրական տարբերակի թիզերը

«Էլեկտրահամերի» հզորությունը կազմելու է 1000 ձիաուժ. համեմատության համար նշենք, որ Hummer H1-ի շարժիչի հզորությունը հասավ առավելագույնը 300-ի: Արտադրությունը նախատեսվում է սկսել 2021թ. վերջին:

Hummer EV-ի ներկայացումը նախատեսված է մայիսի 20-ին
Hummer EV-ի ներկայացումը նախատեսված է մայիսի 20-ին / © General Motors / Հեղինակ՝ неизвестен, фото предоставлено пользователем

Երեք շաբաթ առաջ տեղեկություն էր հրապարակվել, որ General Motors-ը պատրաստվում է վերաթողարկել լեգենդար Hummer ամենագնացը, ընդ որում՝ ամբողջությամբ էլեկտրական դարձնելով: Ընկերությունն արդեն հաստատել է այդ տեղեկությունը՝ հրապարակելով նոր մեքենայի թիզերային հոլովակը և տեխնիկական որոշ մանրամասներ:

Hummer EV ավտոմեքենան թողարկվելու է GMC ապրանքանիշի ներքո, իսկ արտադրությունը կիրականացվի Դեթրոյթի հատուկ գործարանում: Վերջինիս վերահագեցման նպատակով ընկերությունները պատրաստվում են ծախսել ավելի քան 2 մլրդ դոլար, ինչը խոսում է նախագծերի լրջության մասին:

«Էլեկտրահամերի» հզորությունը կազմելու է 1000 ձիաուժ. համեմատության համար նշենք, որ Hummer H1-ի շարժիչի հզորությունը հասավ առավելագույնը 300-ի: 0-ից 100 կմ/ժ արագություն մեքենան զարգացնելու է 3 վայրկյանում: Նոր մոդելի մոտավոր գինը չի հաղորդվում: GMC Hummer EV-ի պաշտոնական ներկայացումը տեղի է ունենալու մայիսի 20-ին: Բազմասերիական արտադրության մեկնարկը նախատեսվում է 2021թ. վերջին:

https://youtu.be/gCcs2UxkYvM
GMC Hummer EV, թիզերային հոլովակ / © Youtube — GMC

Hummer-ի «օրիգինալ» ամենագնացները ստեղծվել են 1992թ.՝ ռազմական HMMWV մեքենայի հիման վրա, և արտադրվել են 2010-ականներին: Մեքենայի ռազմական տարբերակն արտադրվում է 1983թ.-ից մինչ օրս:

Ավելի վաղ Porsche-ը ստեղծել էր թռչող էլեկտրատաքսի, իսկ Իլոն Մասկը ներկայացրել էր Tesla-յի «խոսող» մեքենաները:

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Նոյեմբերի 20, 08:03
Հ. Թումանյան

ՆԱՍԱ-ն հաստատել է, որ «Վոյաջեր-1»-ը դարձել է մարդու ստեղծած առաջին օբյեկտը, որը Երկրից մեկ լուսային օր՝ մոտ 25,9 միլիարդ կիլոմետր հեռավորության է հասել։ Այդ կետից ռադիոազդանշանին Երկիր հասնելու համար անհրաժեշտ է 24 ժամ։

Նոյեմբերի 19, 08:07
Հ. Թումանյան

Հարավային Չինաստանի երկու քարանձավներում հայտնաբերված ատամները վկայում են, որ հոմո էրեկտուսը հարմարվել էր խիտ արևադարձային անտառներում կյանքին։ Գտածոների տարիքը գնահատվում է մոտ 324–184 հազար տարվա միջակայքում․ սա մայրցամաքային Չինաստանում այս տեսակի ներկայության ամենաուշ շրջանի հուսալիորեն թվագրված վկայությունն է։

Նոյեմբերի 21, 08:07
Հ. Թումանյան

«Չանէ-6»-ի բերած լուսնային գրունտը և «Չանէ-4»-ի չափումները օգնել են տարբերակել Լուսնի հակառակ կողմը ձևավորած հնագույն բախումների հետքերը։ Նոր վերլուծությամբ՝ Հարավային բևեռ–Էյթքեն հսկա ավազանը ձևավորվել է մոտ 4,34 միլիարդ տարի առաջ, իսկ դրա ներսում գտնվող Ապոլոն ավազանը՝ ավելի ուշ՝ մոտ 4,2 միլիարդ տարի առաջ։

Նոյեմբերի 16, 18:30
Հ. Թումանյան

ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու F-15EX Eagle II կործանիչ նոյեմբերի 15-ին վայրէջք են կատարել Օկինավայի Կադենա ավիաբազայում։ Սա ԱՄՆ-ից դուրս առաջին ավիաբազան է, որտեղ այդ կործանիչները կտեղակայվեն մշտապես։

Նոյեմբերի 16, 20:04
Հ. Թումանյան

Սոլքի ինստիտուտի հետազոտողները մշակել են մեթոդ, որը նույն բջջում ցույց է տալիս թե՛ ԴՆԹ-ի խմբագրման արդյունքը, թե՛ գեների ակտիվության փոփոխությունները։ Մարդու լաբորատոր բջիջների մի խմբում մեթոդը հայտնաբերել է խմբագրման 43 տեղամաս, որոնցից 36-ը նախատեսված թիրախներից դուրս էին։

Նոյեմբերի 16, 21:02
Հ. Թումանյան

Գերմանիան, Ավստրիան, Նիդեռլանդները, Դանիան և Հունաստանը նոյեմբերի 16-ին հայտարարել են Ռուանդայի հետ բանակցությունների մասին։ Նրանք ցանկանում են այնտեղ ընդունման կենտրոն ստեղծել այն մարդկանց համար, որոնք ԵՄ-ում մնալու իրավունք չունեն և չեն կարող վերադառնալ իրենց ծագման երկիր։

Նոյեմբերի 16, 18:30
Հ. Թումանյան

ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու F-15EX Eagle II կործանիչ նոյեմբերի 15-ին վայրէջք են կատարել Օկինավայի Կադենա ավիաբազայում։ Սա ԱՄՆ-ից դուրս առաջին ավիաբազան է, որտեղ այդ կործանիչները կտեղակայվեն մշտապես։

Նոյեմբերի 13, 08:05
Հ. Թումանյան

Եվրոպական տիեզերական գործակալությունը նոյեմբերի 12-ին բաց հասանելիությամբ հրապարակել է «Էվկլիդ» տիեզերական աստղադիտակի մոտ 13 ամսվա դիտումների տվյալները։ Դրանք աստղագետներին կօգնեն կազմել Տիեզերքի եռաչափ քարտեզ և ուսումնասիրել մութ նյութի բաշխումը։

Նոյեմբերի 16, 20:04
Հ. Թումանյան

Սոլքի ինստիտուտի հետազոտողները մշակել են մեթոդ, որը նույն բջջում ցույց է տալիս թե՛ ԴՆԹ-ի խմբագրման արդյունքը, թե՛ գեների ակտիվության փոփոխությունները։ Մարդու լաբորատոր բջիջների մի խմբում մեթոդը հայտնաբերել է խմբագրման 43 տեղամաս, որոնցից 36-ը նախատեսված թիրախներից դուրս էին։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն