Ամուլսարի շուրջ ստեղծված իրադրությունը. ի՞նչ է կատարվում

Հանքի խնդրի վերաբերյալ երեկոյան Նիկոլ Փաշինյանը հանդես կգա հայտարարությամբ: Իսկ մինչ այդ տեսնենք, թե ինչ է կատարվում:

Ամուլսարի շուրջ ստեղծված իրադրությունն այսօր որոշակի լարվածություն է առաջացրել. Բաղրամյան պողոտայում տեղի է ունեցել բախում ոստիկանների և ակտիվիստների միջև, Վարչապետի նկատմամբ բազմաթիվ քաղաքացիներ բացասական վերաբերմունք են արտահայտել՝ մեղադրելով հանքի շահագործումը թույլատրմանն օժանդակելու մեջ: Սպասվում է վարչապետի հայտարարությունը: Իսկ մինչ այդ տեսնենք, թե ինչի՞ց սկսվեց այս լարվածությունն ու ինչ է կատարվում:

Ի՞նչ է պատահել

Ամուլսարի հանքի ուսումնասիրության հիմնականում դրական որակված եզրակացության վերաբերյալ օգոստոսի 15-ին Քննչական կոմիտեի նախագահի արած հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Կառավարությունը կուսումնասիրի եզրակացությունը և կկայացնի համապատասխան որոշում:

Այնուհետև իշխանության մի շարք ներկայացուցիչներ հանդես եկան հայտարարություններով՝ պաշտպանելով հանքի շահագործման անհրաժեշտությունը:

Դրանց հակառակվեցին բնապահպաններն ու տվյալ տարածաշրջանի բնակիչները՝ կտրականապես մերժելով հանքի շահագործման տարբերակը:

Ամուլսարի շահագործման դեմ են հանդես եկել մի շարք պաշտոնյաներ, մասնագետներ և հայտնիներ:

Ավելի մանրամասն՝ ի՞նչ եզրակացության մասին է խոսքը

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Կառավարության նիստի ժամանակ ներկայացնել է Ամուլսարի հանքի վերաբերյալ «Էլարդ» միջազգային փորձագիտական խմբի եզրակացությունը՝ առանձնացնելով 3 հիմնական կետ.

1. Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Ջերմուկի տերմալ աղբյուրների միջև որևէ կապ չկա:

2. Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Սևանի ավազանի միջև որևէ կապ չկա: Սակայն երկրաշարժի պարագայում հնարավոր է թթվային դրենաժի ինչ-որ կոնցենտրացիայի ներթափանցում Սպանդարյան-Կեչուտ ջրամբարի միջոցով Սևանա լճի ավազան, բայց այդ կոնցենտրացիայի համակցությունը Սևանա լճի ավազանի ծավալներում աննշան կլինի:

3. Ամենակարևոր հանգամանքը՝ Ամուլսարի ստորգետնյա ջրերի ազդեցությունն է Դարբ, Որոտան, Արփա գետերի վրա, որը հնարավոր է լինի, սակայն եթե «Լիդիան» ՓԲԸ-ն ձեռնարկի փորձագիտական խմբի կողմից ներկայացվող, առաջարկվող 16 մեղմման միջոց, այդ ռիսկերը կառավարելի կլինեն:

Մինչդեռ բնապահպաններն այլ շեշտադրումներ են անում.

Ինչո՞ւ պետք է շահագործվի. կարծիքներ

ՀՀ ԱԺ Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը նշել է, որ կա վտանգ. եթե չթույլատրվի հանքի շահագործումը, ապա շահառու ընկերությունը կարող է դիմել միջազգային արբիտրաժային դատարան՝ Հայաստանին պարտավորեցնելով վճարել հսկայական տուգանքներ: Վերջիններս պարզապես ծնկի կբերեն տնտեսությունը:

Բացի այդ, կան տեսակետներ, ըստ որոնց՝ հանքի շահագործումը կրելու է ժամանակավոր բնույթ, օժանդակելու է ՀՀ տնտեսության զարգացմանը, այնուհետև մղվելու է հետին պլան՝ իր տեղը զիջելով «կանաչ տնտեսությանը»:

Միաժամանակ նշվում է, որ շահագործող ընկերությունն արդեն կատարել է բավականաչափ ներդրումներ, ուստի դրանցից հրաժարումն ու շահագործման մերժումը կարող են խոչընդոտ հանդիսանալ նաև այլ՝ առկա և պոտենցիալ ներդրողների համար:

Ինչո՞ւ չպետք է շահագործվի

Իշխանական թևի պատգամավորները տարակարծիք են հանքի շահագործման հարցում:

Հանքի շահագործումը թույլ չտալու հիմնավորումներով հայտարարություններ են անում բնապահպանները:

Իրավաբան Նազենի Վարդանյանը վստահեցնում է, որ Լիդիան Արմենիա ընկերությունն իրավասու չէ դիմելու Արբիտրաժային դատարան, ուստի Հայաստանի առաջ տուգանքներ վճարելու սպառնալիք չկա: Մյուս կողմից, դատարանում հաղթելու հանգամանքը ևս միանշանակ չէ:

Օգոստոսի 19. Ի՞նչ է տեղի ունեցել այսօր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երեկոյան հանդես կգա Ամուլսարի վերաբերյալ հայտարարությամբ:

Բաղրամյան 26-ում տեղի ունեցած քննարկումը բնապահպաններից մեկը բոյկոտել է, ասել է «իր ասելիքը» և դուրս եկել:

Բաղրամյան 26-ում քննարկման ավարտից հետո ակտիվիստները փորձել են Ազգային ժողովի այգում կազմակերպել հանրային քննարկում, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել: Պողոտան փակելու փորձից հետո կան նաև ձերբակալվածներ:

6 հոգի բերման է ենթարկվել / ©pan.am

Հաջորդ քննարկումը տեղի է ունեցել Իմ Քայլի պատգամավորների հետ՝ ՔՊ կուսակցության գրասենյակում, որի մասին մանրամասներ է ներկայացրել Ալեն Սիմոնյանը.

Ի՞նչ են ակնկալում Փաշինյանից

Վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե նշվեն բնապահպանական վտանգներ Ջերմուկի ջրային ավազանի և Սևանա լճի համար, ապա հանքի շահագործման ծրագիրն ընդհանրապես կփակվի: Նրա խոսքով՝ եթե փորձաքննության արդյունքում հայտնի դառնա, որ այդ վտանգները կառավարելի են, մեծ չեն, ապա ծրագիրը կաշխատի:

Նիկոլ Փաշինյանը նշել էր նաև, որ պետբյուջեից 300 հազար դոլար է հատկացվել՝ փորձաքննության իրականացման նպատակով միջազգային բարձր հեղինակություն ունեցող ընկերություն ներգրավելու համար: Այն պետք է պատասխաներ հարցերին՝ Ամուլսարի հանքի շահագործման պայմաններում առաջացող բնապահպանական վտանգները կառավարելի՞ են, թե՞՝ ոչ, ընդունելի՞ են, թե՞՝ ոչ:

Հիշեցնենք՝ «Լիդիան» ընկերության աշխատանքերը դադարեցվել են 2018թ. հունիսի 22-ից: Այն ժամանակ հարակից գյուղի բազմաթիվ բնակիչներ, բնապահպաններ և ակտիվիստներ փակել էին ճանապարհը՝ թույլ չտալով շահագործել հանքը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021