Իտալիայում 1 օրում 793 մարդ է մահացել կորոնավիրուսից

Covid-19-ից մահացությունների քանակով (մոտ 4,9 հազար) Իտալիան առաջին տեղում է: Երկու շաբաթով դադարեցվել է ցանկացած տեսակի գործունեություն, բացի կենսական նշանակություն ունեցողներից:

Իտալիայում մեկ օրվա ընթացքում աննախադեպ թվով մահացություններ են գրանցվել նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով: Շաբաթ օրն այդ երկրում մահացել է 793 մարդ. մահացածների ընդհանուր թիվն Իտալիայում հասել է 4,9 հազարի: Սա ավելին է, քան Չինաստանում գրանցված մահացությունները: Վարակվածների թիվն Իտալիայում շուրջ 53,5 հազար է: 6 հազարից ավելին առողջացել են:

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն այս գիշեր դիմել է ժողովրդին` հայտարարելով, որ երկու շաբաթով դադարեցվում է ցանկացած տեսակի գործունեություն, բացի կենսական նշանակություն ունեցողներից: Սահմանափակում չի տարածվում տրանսպորտի, բժշկության, էներգետիկայի և գյուղատնտեսության վրա, գործելու են նաև խանութներն ու դեղատները: Սակայն մնացյալ բոլոր տնտեսական գործառույթները սառեցվել են առնվազն մինչև ապրիլի 3-ը: Կոնտեի խոսքով՝ Իտալիան բախվել է լրջագույն ճգնաժամի, ինչպիսին տեղի չէր ունեցել Երկրորդ համաշխարհայինից հետո:

Հաղորդվում է, որ Իտալիայում մեկ օրվա ընթացքում կտրուկ աճել է նաև վարակվածների թիվը՝ ավելանալով շուրջ 6,5 հազարով: Մոտ 3 հազար պացիենտ գտնվում է ծանր վիճակում: Ամբողջ աշխարհում վարակվածների թիվն անցել է 311 հազարից, մահացել է 13,4 հազար մարդ, առողջացել են 93,7 հազարը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021