Հայաստանը ժողովրդագրական աղետի առաջ է կանգնած. Mercatornet

Հարցադրում է հնչում. «Արդյո՞ք նախորդ 2500 տարիների տառապանքները, հավատը, արարչագործությունները, էներգետիկան ու ձեռքբերումներն ի չիք կդառնան գլոբալ ժողովրդագրական ծանր պայմաններում»: Նշվում է, որ դա բացառելու և մեծ ընտանիքներ ունենալու ցանկությունը հայերի մոտ վերարժևորելու համար անհրաժեշտ է ավելին, քան պետական փոխհատուցումներն են:

Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի պաշտոնակատար Նունե Փաշայանի խոսքով` Հայաստանին ժողովրդագրական աղետ է սպառնում:

Փաշայանը նշել է, որ Հայաստանում մեկ կնոջը բաժին ընկնող ծնունդների թիվը 1,6 է, մինչդեռ բնակչության թվաքանակի պահպանման համար անհրաժեշտ է 2,1: Վերջին տվյալներով` կանանց 14,9%-ը և տղամարդկանց 9,5%-ն անպտուղ են:

Ըստ որոշ հաշվարկների` 21-րդ դարի վերջին երկրի բնակչության թիվը կարող է պակասել 1,5 մլն-ից: Պտղաբերության կենտրոնի հիմնադիր, Վերարտադրողական առողջության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանն այս ցուցանիշներն անվանել է «սողացող ցեղասպանություն»: Մեկ այլ խնդիր է սեռի ընտրությունը. ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով` Հայաստանում սեռի ընտրության ամենաբարձր ցուցանիշներն են: 2018թ. ծնված 100 աղջկան բաժին է ընկնում 111 տղա:

Հայաստանի ժողովրդագրական խնդիրներին անդրադարձած հոդվածում նշվում է, որ փոքր երկիրը մշտապես պատերազմի մեջ է հարևան Ադրբեջանի հետ: Հակամարտության հետևանքով հազարավոր զինվորներ ու խաղաղ բնակիչներ են զոհվել, հարյուր հազարավորները տեղահանվել են էթնիկ զտման պատճառով:

Մեջբերելով ղեկավարների հայտարարությունները` շեշտվում է, որ Սերժ Սարգսյանը 2017թ. կանխատեսել էր, որ 2040թ. երկրի բնակչության թիվը կարող է հասնել 4 մլն-ի: Նիկոլ Փաշինյանը 2019-ին հայտարարել էր 2050թ. 5 մլն բնակչությամբ Հայաստան ունենալու մասին:

Բեյրութի հայտնի պայթյունից հետո հազարավոր լիբանանահայեր տեղափոխվել էին Հայաստան: Սակայն նշվում է, որ աշխատատեղերի պակասի պատճառով այլ երկրների խոշոր համայնքներից մեծ հայրենադարձությունն անիրատեսական է: Նախկինում հրապարակված հոդվածներում Հայաստանի ժողովրդական թիվ մեկ խնդիր համարվել է ազգային անվտանգությունը:

Նշվում է, որ հայ ժողովուրդը պատմական տարբեր ժամանակաշրջաններում պարբերաբար ենթարկվել է աղետների, արհավիրքների, որոնք խոչընդոտել են բնակչության աճին: Սակայն ընդգծվում է, որ այդ ամենին զուգահեռ` հայերը գոյատևել են և պահպանել են իրենց յուրօրինակ ու արժանապատիվ մշակույթը:

Պատմական շրջափուլերի մասին խոսելիս հիշատակվում է 405թ. Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց յուրօրինակ այբուբենի ստեղծումը: Ընդգծվում է նաև, որ Հայաստանն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն` 301թ.: Հայերն, ինչպես նշվում է, ամբողջ աշխարհում գաղթօջախներ են ստեղծել` իրենց ներդրումն ունենալով աշխարհի մշակութային ու հասարակական կյանքում: Ազդեցիկ հայերի շարքում թվարկվում են Քիմ Քարդաշյանի, Շառլ Ազնավուրի, Քըրք Քըրքորյանի անունները:

Հոդվածը հարցադրում է հնչեցնում. «Արդյո՞ք նախորդ 2500 տարիների տառապանքները, հավատը, արարչագործությունները, էներգետիկան ու ձեռքբերումներն ի չիք կդառնան գլոբալ ժողովրդագրական ծանր պայմաններում»: Նշվում է, որ դա բացառելու և մեծ ընտանիքներ ունենալու ցանկությունը հայերի մոտ վերարժևորելու համար անհրաժեշտ է ավելին, քան պետական փոխհատուցումներն են:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021