Ներկայացվել են ժողովրդագրության վիճակի բարելավման նոր ծրագրերը

Առաջին երեխային՝ 50 հազարի փոխարեն՝ 300 հազար դրամ: Փոխվարչապետը որպես ամենակարևոր դրույթ է համարել երիտասարդ ու երեխա ունեցող ընտանիքներին բնակարանով ապահովելուն ուղղված ծրագրերը:

Այսօր Կառավարությունում Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը:

Փոխվարչապետը նշել է, որ Կառավարությունը վճռական է տրամադրված երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավման հարցում։ Տևական ժամանակ ընթացող քննարկումների արդյունքներով արձանագրվել է, որ Հանրապետության ղեկավարությունը 2020թ.-ից ժողովրդագրության ոլորտում էական փոփոխություններ է կատարելու, որի նպատակն, ըստ Տիգրան Ավինյանի, այն է, որպեսզի 2021թ.-ից սկսած երկրի բնակչությունը հնարավորություն ու ցանկություն ունենա՝ միջինը 3 երեխա ունենալու:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է այս պահի դրությամբ քննարկումների ընթացքում մշակված ծրագիրը, որի հիմնական կետերն են.

1. Առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը 50 հազար դրամից դառնալու է 300 հազար դրամ՝ ավելանալով 6 անգամ.

2. Երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը, որը ներկայումս 150 հազար դրամ է (մինչև 2018թ. 50 հազար դրամ էր), դառնալու է 300 հազար դրամ։

3. Ներկայումս աշխատող մայրերին տրվող ամսական նպաստը կազմում է 18 000 դրամ. փոփոխությունների արդյունքում բարձրացվելու շուրջ 41 տոկոսով՝ դարձնելով 25 500 դրամ։

4. Սահմանվելու է գյուղական բնակավայրերում երեխայի խնամքի նպաստի նոր տեսակ. մայրերին ամսական վճարվելու է 25 500 դրամ՝ մինչև երեխայի 2 տարեկան դառնալը:

5. Փուլ առ փուլ վերացվելու է «մանկապարտեզի հերթ» հասկացողությունը: Ներդրվելու է նոր մեխանիզմ, որով աշխատող ծնողը հնարավորություն կունենա իր բնակավայրին կամ աշխատատեղին մոտ նախադպրոցական և դպրոցական հաստատություններում կազմակերպել իր երեխայի խնամքը: Այսինքն, նախադպրոցական և դպրոցական հաստատություններում ընդլայնվելու են երկարօրյա խնամքի և ուսման ծառայությունները. համավճարի տարբերակով ժամը 08:30-ից մինչև 19:00-ը կազմակերպվելու է երեխաների խնամքը:

Փոխվարչապետը որպես ամենակարևոր դրույթ է համարել երիտասարդ ու երեխա ունեցող ընտանիքներին բնակարանով ապահովելուն ուղղված ծրագրերը: Տիգրան Ավինյանի խոսքով՝ 2020թ. մեկնարկելու են հավակնոտ ծրագրեր: Ըստ դրանց՝ հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար պետությունը տրամադրելու է և՛ միանվագ դրամական աջակցություն, և՛ կանխավճարի ապահովագրություն մարզային բնակավայրերում՝ պայմանավորված երեխայի ծնունդով:

Փոխվարչապետը նշել է, որ աշխատանքներ են տարվելու մարզային բնակավայրերում բնակարանաշինությունը խթանելու համար։ Տիգրան Ավինյանը վստահեցրել է, որ ներկայացված ծրագրերը միայն սկիզբն են:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021