Պատգամավոր Միլոնովի խոսքերի համար ռուս դիվանագետին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ

Միլոնովի խոսքերն ադրբեջանական արտաքին գերատեսչությունն անվանել է սադրանք: Ընդգծել են, որ այդպիսի գործողությունները հակասում են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև առկա բարձր մակարդակի հարաբերություններին:

Ադրբեջանցիների և Արցախի վերաբերյալ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի հայտարարությունների պատճառով Բաքվում Ռուսաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ:

Ավելի վաղ Միլոնովի` հայկական հաղորդման ժամանակ ադրբեջանցիների և Ադրբեջանի վերաբերյալ հնչեցրած արտահայտությունները Բաքվում համարել էին անհարգալից:

Հաղորդվում է, որ հանդիպման ժամանակ ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ Պետական դումայի իշխող «Միասնական Ռուսաստան» խմբակցության պատգամավոր Վիտալի Միլոնովն ադրբեջանցիների և Ադրբեջանի հանդեպ անհարգալից վերաբերմունք էր արտահայտել:

Միլոնովի խոսքերն ադրբեջանական արտաքին գերատեսչությունն անվանել է սադրանք: Ընդգծել են, որ այդպիսի գործողությունները հակասում են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև առկա բարձր մակարդակի հարաբերություններին:

Հանդիպման ժամանակ նշվել է, որ Միլոնովի արտահայտությունները չեն ներկայացնում պաշտոնական Մոսկվայի տեսակետները, և որ այդպիսի քայլերն ուղղված են երկու երկրների միջև հարաբերությունները վնասելուն և ձեռք բերված համաձայնությունների իրագործմանը:

Հիշեցնենք, որ Վիտալի Միլոնովը հոկտեմբերի 16-ին` պատերազմի թեժ օրերին, ժամանել էր Արցախ: Պետդումայի պատգամավորը հանդիպել էր Արայիկ Հարությունյանի հետ, Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից հակամարտության ռազմական լուծումն անթույլատրելի էր համարել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021