Հայաստանը նոյեմբերից դեպի Ռուսաստան ծովային փոխադրումներ կկարողանա իրականացնել

Նախարարի խոսքով` փոխադրումները կարող են իրականացվել ինչպես մասնավոր ընկերությունների լաստանավերի, այնպես էլ կառավարության կողմից ձեռք բերվելիք լաստանավերի միջոցով:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ Հայաստանի համար նախատեսված բեռները նոյեմբերից հնարավոր կլինի փոխադրել արդեն նաև Վրաստանի և Ռուսաստանի միջև ծովային կապի միջոցով:

Նախարարի խոսքով` փոխադրումները կարող են իրականացվել ինչպես մասնավոր ընկերությունների լաստանավերի, այնպես էլ կառավարության կողմից ձեռք բերվելիք լաստանավերի միջոցով: Ներկայումս, ինչպես նշել է, դիտարկվում են բոլոր հնարավոր տարբերակները: Որպես նպատակ Քերոբյանը շեշտել է շաբաթական մեկ կամ ամսական առնվազն երկու անգամ լաստանավերի երկկողմանի տեղափոխությունը:

Վահան Քերոբյանի խոսքով` ծովային ուղին կնվազեցնի կախվածությունը ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետով անցնող ցամաքային ճանապարհից, որը ձմեռային ամիսներին հաճախակի է փակվում: Այդ դեպքում լաստանավային փոխադրումներն այլընտրանքային տարբերակ կհանդիսանան:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021