#Ռուսաստան

Հ. Թումանյան
2

Ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնը նոյեմբերի 2-ին Մոսկվայի մարզում ներկայացրել է կարևոր օբյեկտներն անօդաչուների զանգվածային հարձակումներից պաշտպանելու բազմաշերտ համակարգի մոդել։ Ցուցադրության ժամանակ կիրառվել են հեռակառավարվող գնդացրային կայանք և որսիչ անօդաչու, սակայն բոլոր փորձարկումների արդյունքները հաստատել չի հաջողվել։

Հ. Թումանյան
5

ԱՄՆ-ի միջնորդությամբ Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչները նոյեմբերի 10–11-ին Աբու Դաբիում աշխատանքային բանակցություններ կանցկացնեն։ Այդ մասին նոյեմբերի 2-ին հայտարարել է ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը՝ նշելով, որ օրակարգում կլինեն հետպատերազմյան անվտանգության պայմանավորվածություններն ու պատերազմի ավարտին ուղղված քայլերը։

Հ. Թումանյան
2

Լատվիայի բանակը նոյեմբերի 1-ին BLAZE որսիչ անօդաչու է կիրառել երկրի օդային տարածք մտած անհայտ օբյեկտի դեմ։ Այնուհետև զինվորականներն ակտիվացրել են սեփական սարքի ինքնաոչնչացումը, որպեսզի այն չհատի Ռուսաստանի սահմանը։

Հ. Թումանյան
4

Լենինգրադի մարզի ղեկավար Ալեքսանդր Դրոզդենկոն նոյեմբերի 1-ին հայտնել է Լադոգա լճում «Պլոտ-47» փորձնական լողացող հարթակի կրակային փորձարկման մասին։ Նրա խոսքով՝ հարթակի վրա տեղադրված «Նարվալ» մարտական մոդուլը խոցել է օդային և ծովային անօդաչուներին նմանակող բոլոր թիրախները։

Հ. Թումանյան
2

Ատլանտայում հոկտեմբերի 30–31-ին կայացած G20-ի արտգործնախարարների հանդիպումն ավարտվել է առանց համատեղ հաղորդագրության, հայտնում է Associated Press-ը։ Քննարկումների արդյունքներն ամփոփվել են նախագահող կողմի՝ ԱՄՆ-ի հայտարարությունում։

Հ. Թումանյան
6

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հոկտեմբերի 30-ին չի ընդունել Արևմտյան Սահարայում MINURSO խաղաղապահ առաքելության մանդատը երկարաձգելու երկու մրցակից նախագծերը։ Գործող մանդատն ավարտվում է հոկտեմբերի 31-ին, և առաքելության շարունակության շուրջ համաձայնություն դեռ չկա։

Հ. Թումանյան
4

Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչները հոկտեմբերի 30-ին հայտնել են, որ մարդասիրական առաքելությամբ մտել են Ուկրաինայի հարավում գտնվող Օլեշկի քաղաք։ Տեղային հրադադարի պայմաններում նախատեսվում է օգնություն հասցնել բնակիչներին և աջակցել հեռանալ ցանկացողներին։

Հ. Թումանյան
21

ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը քննադատել է Հայաստանի ղեկավարության արտաքին քաղաքականությունը։ Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում նա Հայաստանի համար ամենավտանգավոր սցենարն անվանել է «նոր Ուկրաինայի» վերածվելը։

Խմբագրություն
526

Նախնական տվյալներով՝ նեղուցում բեռնատար նավերի բախման պատճառը թուրքական լաստանավի ղեկային կառավարման համակարգի խափանումն է:

Խմբագրություն
404

Նիկոլայ Սիլաևի համոզմամբ՝ Հայաստանի արևմտամետության շուրջ զգուշացումներն արդիական չեն: Նրա խոսքով՝ 2018թ. իրադարձությունները ցույց են տվել, որ հայ-ռուսական դաշնակցությունը շատ ամուր է և կայուն՝ անկախ քաղաքական դասավորություններից:

Խմբագրություն
1,136

Փորձագիտական շրջանակներում փորձում են կանխատեսել ռուս-թուրքական հարաբերությունների հերթական սրացման հնարավոր վտանգները: Համարվում է, որ «թույլատրելի գծերը» կարող են հատվել, բայց բախումը նախաձեռնելու է հենց Թուրքիան. Մոսկվան նման ցանկություն չունի:

Խմբագրություն
9,158

Ենթադրվում է, որ կրկնվելու է Վրաստանի օրինակը. Հայաստանը, հավանաբար, կստանա Լեռնային Ղարաբաղը՝ այս կամ այն տեսքով, իսկ Ռուսաստանը վերջնականորեն կկորցնի Ադրբեջանը:

Խմբագրություն
255

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի տիեզերական զորքերի մարտական հաշվարկի կողմից հաջողությամբ արձակված հրթիռ-կրիչն ուղեծիր կհասցնի պաշտպանության նախարարության սարքավորումը, որի տեսակի և նշանակության մասին չի հաղորդվում:

Խմբագրություն
1,341

Սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում ցանկալի ուղղությունների շարքում Հայաստանն առաջին հորիզոնականում է:

Խմբագրություն
3,201

Նախարարի խոսքով` փոխադրումները կարող են իրականացվել ինչպես մասնավոր ընկերությունների լաստանավերի, այնպես էլ կառավարության կողմից ձեռք բերվելիք լաստանավերի միջոցով:

Խմբագրություն
861

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն անդրադարձել է Սիբիրի խնդրին, առաջարկել քննարկել Ռուսաստանի մայրաքաղաքը տեղափոխելու հարցը, նախազգուշացրել է, որ հասարակության տարանջատումը երկրի համար լրջագույն սպառնալիք է: Այս և այլ հայտարարություններ տեղիք են տվել ենթադրելու, որ նա դիրքավորվում է որպես Ռուսաստանի ապագա նախագահ:

Խմբագրություն
1,406

Սառը պատերազմ 2.0-ը նախորդից տարբերվում է նրանով, որ ի հայտ է եկել հիբրիդային բաղկացուցիչը, կողմերը նախկինի նման չեն վախենում միջուկային զենքից: Երրորդ կարևոր տարբերությունն այն է, որ, ԱՄՆ-ից ու ԽՍՀՄ-ից բացի, հայտնվել է նոր հզոր խաղացող` Չինաստանը:

Խմբագրություն
448

Ռուսաստանը մտադիր է Թուրքիայում երկրորդ ատոմակայանը կառուցել, այս անգամ` Սև ծովի ափին գտնվող Սինոպ նահանգում: Այն պատրաստ կլինի 2023թ.: Ներկայումս ընթացքի մեջ է «Աքքույու» ԱԷԿ-ի շինարարությունը, որի ծախսերի 99%-ը հատկացնում է «Ռոսատոմը»:

Խմբագրություն
1,882

Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և տպագրության վարչության պետի տեղակալը հայտարարել է, որ Ռուսաստանը հայ-ադրբեջանական սահմանին չի կարող սահմանապահներ տեղակայել միջազգային իրավական ձևակերպումների, ինչպես նաև կողմերի վստահության բացակայության պատճառով:

Խմբագրություն
12,629

Համարվում է, որ Թուրքիա հրդեհաշիջման տեխնիկա ուղարկելու համար խելամիտ բացատրությունը միայն «քաղաքական գեղեցիկ քայլ» կատարելու ցանկությունն է: Եվ քանի դեռ Մոսկվան Անկարային աջակցություն է ցուցաբերում հրդեհների մարման հարցում, այրվում են նաև ռուսական Յակուտայի անտառները: