Կինը գտել է 11 տարի առաջ կորած կատվին. օգնել են արդի տեխնոլոգիաները և բարի մարդիկ

11 տարի անց Տիգրը գտնվել է ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ. հատուկ չիպով գտել են տիրոջը և հայտնել լավ լուրը:

11 տարի առաջ տանից փախած կատուն վերադարձել է իր տիրոջ մոտ: Կինը այս ամբողջ ընթացքում հույսեր է փայփայել, որ իր կենդանուն կրկին կտեսնի: Վերջապես, տասնամյակ անց, նորագույն տեխնոլոգիաների աջակցությամբ կատուն գտնվել է:

Նյույորքցի Մեգգի Ուելցի կատուն՝ Տիգրը, մշտապես բնակվել է տանը, փողոց դուրս չի եկել, այդ պատճառով մի օր տանից դուրս գալով՝ մեծ աշխարհից վախեցել է ու փախել անհայտ ուղղությամբ: Տիրուհին փնտրել է մոտակայքում և հուսացել, որ կատուն կզբոսնի և շուտով կվերադառնա, սակայն՝ ապարդյուն:

Շուտով կինն ընտանիքով տեղափոխվել է այլ բնակարան, ուստի Տիգրին գտնելու հավանականությունը սպառվել է: Մեգգին հին տան տերերին խնդրել է պարբերաբար ուշադրություն դարձնել փողոցային կատուներին: Գուցեն նրանց մեջ հայտնաբերվի սիրելի կատուն, սակայն դա նույնպես ապարդյուն էր:

Տիգրին գտել է մեկ այլ կին՝ Քերոլ Օ’Քոննելը: Կատուն պարբերաբար վազել է նրա տան բակ՝ ուտելու տանտիրուհու դրած կերը: Քերոլն ամեն անգամ փորձել է շոյել կատվին, սակայն կատուն ընդդիմացել է, քանի որ արդեն հասցրել էր հետ վարժվել մարդկային քնքշանքին: Ուստի կինը որոշել է շահել կենդանու վստահությունը:

Նրա խոսքով՝ կաթնասունն իր մոտ է եկել մի քանի տարի, բայց նրա վիճակը տարեցտարի վատացել է: Քերոլը հասկացել է, որ նա տնային կատու է, այդ պատճառով փողոցային կյանքը նրա վրա բացասաբար է անդրադառնում: Ենթադրել է, որ կատվին դուրս են նետել կամ ինքն է փախել:

Ժամանակի ընթացքում Տիգրը սկսել է վստահել Քերոլին, թույլատրել շոյել: Կինը մտքից չի հանել այն, որ գուցե ինչ-որ մեկը փնտրում է կորած կատվին: Նրան տարել է անասնաբույժի մոտ՝ հույսով, որ տերերը նրա վրա հատուկ չիպ դրած կլինեն՝ անհրաժեշտ տեղեկատվությամբ: Ու դա արդարացրեց իրեն:

Տիգր՝ գտնված կատուն / ©unian.net

Անասնաբուժական կլինիկայում պարզել են Տիգրի տիրոջ ինքնությունը, կապվել են Մեգգիի հետ և նրան հայտնել լավ լուրը: Կինը ժամանել է նշված հասցեով և տեսել անհավատալին՝ 11 տարի առաջ կորած կատուն գտնվել է: Տիկին Ուելցը խորին շնորհակալություն է հայտնել Քերոլին, որ նա իր սիրելի կենդանու ճակատագրի հանդեպ անտարբեր չի վարվել:

Անասնաբույժը Տիգրին լիարժեք ուսումնասիրել է, մինչ տիրոջը հանձնելը: Մասնագետը նշել է, որ կատուն զարմանալիորեն լավ առողջություն ունի՝ հաշվի առնելով փողոցային տևական կյանքը:

Այլ տերեր ևս փնտրել են իրենց կենդանիներին, օրինակ՝ շանը, որն ինքնուրույն է վերադարձել տուն՝ իր հետ ընկերներին էլ բերելով: Այսպիսի բազմաթիվ դեպքեր կան կենդանիների հետ, երբ, օրինակ, շներն ընկերանում այլ շների հետ, կամ կատուներն ինքնուրույն են ապրում՝ նույնիսկ տան վարձ վճարելով:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021