Հայաստանում 9 հոգի կորոնավիրուսի թեստավորում են անցնում. (upd.)

Վերջին օրերին կորոնավիրուսի հայտնաբերման թեստավորում է անցել 120 մարդ: Նրանցից մեկի մոտ է Covid-19-ը հայտնաբերվել: Հասարակությունը սպասում է 9 հոգու թեստի արդյունքներին:

Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի մարտի 2-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթում նշեց, որ ներկայումս 9 քաղաքացի անցնում է կորոնավիրուսի թեստավորում: Նրա խոսքով՝ մինչ այդ թեստավորում անցած քաղաքացիների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:

Վարչապետն ընդգծել է, որ հույս ունի՝ այդ 9 հոգու մոտ էլ կորոնավիրուս չի հայտնաբերվի, բայց եթե հայտնաբերվի, ապա խուճապի կարիք չկա: Նրա խոսքով՝ նախորդ օրը 3-4 կասկածելի դեպք է եղել, որոնց դեպքում թեստավորումը բացասական արդյունք է ցույց տվել:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ թեստավորումն անցկացվում է 2 փուլով, և կորոնավիրուսի առկայությունը հաստատված է համարվում վերջին թեստի արդյունքներով:

Քանի դեռ հայ հասարակությունը սպասում է 9 հոգու հետազոտության արդյունքներին, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր գրառմամբ խոստացել է տեղեկացնել արդյունքների մասին: Նրա խոսքով՝ նախորդ օրերին նույն մեթոդով հետազոտվել է ընդհանուր առմամբ 120 մարդ:

Հիշեցնենք՝ փետրվարի 29-ի լույս մարտի 1-ի գիշերը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը:

UPD. Առողջապահության նախարարը Վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել է, որ կորոնավիրուսի թեստավորում անցնող 9 քաղաքացիների մոտ վարակվածությունը չի հաստատվել. նրանք ուղղակի մրսած են և կորոնավիրուսով վարակված չեն.

Վարչապետը նաև հայտնել է, որ վարակված 1 քաղաքացին իրեն լավ է զգում, գանգատներ չունի: Նա նույնիսկ բուժում չի ստանում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021