Երևանն ընդգրկվել է National Geographic-ի առաջարկած 2020թ. զբոսաշրջային լավագույն ուղղությունների 10-յակում

Աշխարհահռչակ պարբերականը զբոսաշրջիկներին խորհուրդ է տվել օգտվել մատչելի լոուքոստերներից՝ այցելելու հնագույն քաղաքներից մեկը, որը հայտնի է նաև իր առանձնահատուկ խոհանոցով ու գինեգործության ավանդույթներով:

Ճամփորդական հանրահայտ National Geographic Traveler պարբերականը Երևանն ընդգրկել է 2020թ. ամենաթեժ ուղղությունների The Cool List ցանկի լավագույն տասնյակում: 20 ուղղությունների շարքում Հայաստանի մայրաքաղաքը հայտնվել է 10-րդ հորիզոնականում:

Հրատարակությունը Երևանն անվանել է աշխարհի հնագույն ժամանակներից բնակեցված քաղաքներից մեկը՝ խորհուրդ տալով դիտարկել այս ուղղությունը որպես զբոսաշրջության լավագույն ուղղություններից մեկը: Զբոսաշրջիկների համար մեր երկիրը գրավիչ է համարվել ոչ միայն հարուստ անցյալի, այլև հայկական առանձնահատուկ խոհանոցի ու գինեգործական հնագույն ավանդույթների համար:

Հրապարակման ընթերցողներին հաղորդվում է, որ արդեն հնարավոր է Երևան հասնել մատչելի գներով, ընդ որում՝ աշխարհի տարբեր կետերից, քանի որ գործում են բյուջետային ավիափոխադրողներ: Նշվում է, որ դեպի Հայաստանի մայրաքաղաք թռիչքներ են սկսում իրականացնել եվրոպական խոշոր լոուքոստերներ Ryanair-ն ու Wizz Air-ը:

Պարբերականը հիշեցրել է նաև, որ հայտնի զբոսաշրջային ընկերություններ Black Tomato-ն և G Adventures-ը շրջայցեր են առաջարկում դեպի Երևան: Այստեղ ընդգծվել է Հայաստանի՝ Մետաքսի ճանապարհի մաս լինելու հանգամանքը:

Լավագույն ուղղությունների ցանկը, ըստ National Geographic-ի, գլխավորում է Նամիբիան: Առաջին տասնյակում են նաև Կալիֆորնիան, Լիբանանը, Կումբրիան, Սլովենիան, Ուելսը, Պանաման, Բրիսբենը և Սոլթ Լեյք Սիթին:

The Cool List / ©National Geographic

Երկրորդ տասնյակում հայտնված ուղղություններն են՝ Լիոն, Եթովպիա, Կահիրե, Լոս Անջելես, Պուերտո Ռիկո, Պակիստան, Գալվայ, Վիետնամ, Թել Ավիվ: The Cool List-ը եզրափակում է Ռիո Դե Ժանեյրոն:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021