«Վարկս Էյ ԷՄ»-ի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել խախտումների պատճառով

Կենտրոնական բանկի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով ձևավորվելու է լուծարային հանձնաժողով՝ սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով:

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը 2020թ. մարտի 24-ին որոշում է կայացրել (թիվ 13 ԾՕՀ Ա), որով «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել: Պատճառ է նշվում ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելը. վարկային կազմակերպությունն իր հիմնադիրներից ներգրաված միջոցներից է վարկեր տրամադրում և ֆիզիկական անձանց միջոցներ՝ ավանդներ ներգրավելու իրավունք չունի:

ԿԲ-ը հայտնել է, որ վարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելուց հետո օրենքով սահմանված կարգով ձևավորվելու է լուծարային հանձնաժողով՝ սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով:

Հաղորդվում է, որ «Վարկս ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ կողմից 2019թ. դեկտեմբեր, 2020թ. հունվար ամիսներին ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված ֆինանսական հաշվետվություններում ընդհանուր կապիտալի ցուցանիշի վերաբերյալ տվյալները ոչ արժանահավատ են ենթադրվել: Կենտրոնական բանկը լրացուցիչ՝ ավելի մանրամասն տեղեկատվություն է պահանջել: Պարզվել է, որ «Վարկս ԷՅ ԷՄ»-ի կողմից խախտվել է ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը՝ խախտելով «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի «բ» և «ե» պարբերությունների պահանջները:

Նշվում է նաև, որ 2020թ. փետրվարի 25-ին կազմված արձանագրությամբ «Վարկս ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի նկատմամբ մեկնարկել է պատժամիջոցի կիրառման վարչական վարույթ: 18.03.2020թ. և 20.03.2020թ. Կենտրոնական բանկի կողմից կազմակերպվել են վարչական վարույթի լսումներ, որոնց  մասնակցել է վարկային կազմակերպության ներկայացուցիչը: Վերջինս, ինչպես հաղորդվում է, պարզաբանումներ է ներկայացրել, սակայն դրանք ԿԲ խորհրդի կողմից գնահատվել են ոչ բավարար:

Հավելենք, որ նշված վարկային կազմակերպությունը վարկեր էր տրամադրում 18-75 տարեկան անձանց։ Առաջին անգամ մինչև 250.000 ՀՀ դրամ վարկ վերցնելու դեպքում տարեկան փաստացի տոկոսադրույք կազմում էր 60.83%, իսկ հավելյալ ծառայություներից օգտվելու դեպքում՝ 121․67-ից ընդհուպ մինչև 182․50%։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021