«Վարկս Էյ ԷՄ»-ի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել խախտումների պատճառով
Կենտրոնական բանկի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով ձևավորվելու է լուծարային հանձնաժողով՝ սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով:
Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը 2020թ. մարտի 24-ին որոշում է կայացրել (թիվ 13 ԾՕՀ Ա), որով «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել: Պատճառ է նշվում ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելը. վարկային կազմակերպությունն իր հիմնադիրներից ներգրաված միջոցներից է վարկեր տրամադրում և ֆիզիկական անձանց միջոցներ՝ ավանդներ ներգրավելու իրավունք չունի:
ԿԲ-ը հայտնել է, որ վարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելուց հետո օրենքով սահմանված կարգով ձևավորվելու է լուծարային հանձնաժողով՝ սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով:
Հաղորդվում է, որ «Վարկս ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ կողմից 2019թ. դեկտեմբեր, 2020թ. հունվար ամիսներին ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված ֆինանսական հաշվետվություններում ընդհանուր կապիտալի ցուցանիշի վերաբերյալ տվյալները ոչ արժանահավատ են ենթադրվել: Կենտրոնական բանկը լրացուցիչ՝ ավելի մանրամասն տեղեկատվություն է պահանջել: Պարզվել է, որ «Վարկս ԷՅ ԷՄ»-ի կողմից խախտվել է ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը՝ խախտելով «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի «բ» և «ե» պարբերությունների պահանջները:
Նշվում է նաև, որ 2020թ. փետրվարի 25-ին կազմված արձանագրությամբ «Վարկս ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի նկատմամբ մեկնարկել է պատժամիջոցի կիրառման վարչական վարույթ: 18.03.2020թ. և 20.03.2020թ. Կենտրոնական բանկի կողմից կազմակերպվել են վարչական վարույթի լսումներ, որոնց մասնակցել է վարկային կազմակերպության ներկայացուցիչը: Վերջինս, ինչպես հաղորդվում է, պարզաբանումներ է ներկայացրել, սակայն դրանք ԿԲ խորհրդի կողմից գնահատվել են ոչ բավարար:
Հավելենք, որ նշված վարկային կազմակերպությունը վարկեր էր տրամադրում 18-75 տարեկան անձանց։ Առաջին անգամ մինչև 250.000 ՀՀ դրամ վարկ վերցնելու դեպքում տարեկան փաստացի տոկոսադրույք կազմում էր 60.83%, իսկ հավելյալ ծառայություներից օգտվելու դեպքում՝ 121․67-ից ընդհուպ մինչև 182․50%։
Հյուսիսատլանտյան հարթ կետերի հետազոտությամբ զբաղվող կոնսորցիումը 2025 թվականի համար գնահատել է այս տեսակի թվաքանակը մոտ 382 կենդանի։ Նոյեմբերի 16-ին հրապարակված գնահատականը 1,8 տոկոսով ցածր է 2024 թվականի վերանայված ցուցանիշից։
Դանիայի Սեյերո կղզում թաղված տղամարդը մանկության տարիներին հիմնականում սնվել է ծովից ստացած մթերքներով։ Նրա ատամների վերլուծությունը ցույց է տվել, որ պատանեկությունից սկսած նա ավելի շատ ցամաքային սնունդ է օգտագործել՝ այն ժամանակ, երբ տարածաշրջանում արդեն հայտնվել էին առաջին երկրագործները։
Մոնղոլիայի նախագահ Ուխնաագիյն Խուրելսուխը նոյեմբերի 17-ին հայտարարել է, որ մտադիր է հեռանալ պաշտոնից։ Նա հերքել է պետական երկաթուղու նախագծից անձնական օգուտ ստանալու մեղադրանքը։ Հրաժարականը պետք է հաստատի խորհրդարանը։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու F-15EX Eagle II կործանիչ նոյեմբերի 15-ին վայրէջք են կատարել Օկինավայի Կադենա ավիաբազայում։ Սա ԱՄՆ-ից դուրս առաջին ավիաբազան է, որտեղ այդ կործանիչները կտեղակայվեն մշտապես։
Եվրոպական տիեզերական գործակալությունը նոյեմբերի 12-ին բաց հասանելիությամբ հրապարակել է «Էվկլիդ» տիեզերական աստղադիտակի մոտ 13 ամսվա դիտումների տվյալները։ Դրանք աստղագետներին կօգնեն կազմել Տիեզերքի եռաչափ քարտեզ և ուսումնասիրել մութ նյութի բաշխումը։
Սոլքի ինստիտուտի հետազոտողները մշակել են մեթոդ, որը նույն բջջում ցույց է տալիս թե՛ ԴՆԹ-ի խմբագրման արդյունքը, թե՛ գեների ակտիվության փոփոխությունները։ Մարդու լաբորատոր բջիջների մի խմբում մեթոդը հայտնաբերել է խմբագրման 43 տեղամաս, որոնցից 36-ը նախատեսված թիրախներից դուրս էին։

Դուք փորձել եք գրել արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք հաճախակի խախտումների պատճառով։
Հասկացա
Ձեր մեկնաբանությունում ինչ-որ բան կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ այն կանցնի մոդերացիա։
Հասկացա
Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։
Կայքի կանոնների խախտումների պատճառով ձեր հաշվի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։ Եթե սա սխալ է, գրեք մեզ։
Հասկացա
Մեր զտիչները ձեր գործողություններում նկատել են արհեստական ակտիվության նշաններ։ Մի փոքր ընդմիջեք և վերադարձեք ավելի ուշ։
Հասկացա