Լուկաշենկոն հայտարարել է Լիտվայի ու Լեհաստանի հետ սահմանի փակման, Ուկրաինայի հետ սահմանի հսկողության ուժեղացման մասին

Բելառուսի նախագահը հարևան երեք երկրների քաղաքացիներին կոչ է արել միջոցներ ձեռնարկել՝ իրենց քաղաքական գործիչներին թույլ չտալու պատերազմ սանձազերծել:

Ալեքսանդր Լուկաշենկոն «Հանուն Բելառուսի» կանացի ֆորումում ելույթ ունենալիս հայտարարել է, որ Բելառուսը փակում է Լիտվայի և Լեհաստանի հետ սահմանները:

Նրա խոսքով՝ Բելառուսի իշխանությունները ստիպված են զորքերը հեռացնել փողոցներից, բանակի մի մասը զինել և փակել արևմտյան սահմանները՝ նախ՝ Լիտվայի և Լեհաստանի հետ: Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ ստիպված են ուժեղացնել հսկողությունը նաև եղբայրական Ուկրաինայի հետ սահմանին:

Ալեքսանդր Լուկաշենկոն դիմել է այդ երկրների ժողովուրդներին՝ խնդրելով կանգնեցնել իրենց քաղաքական գործիչներին՝ թույլ չտալու պատերազմի սանձազերծում: Բելառուսի նախագահի խոսքով՝ իր երկիրը, Լեհաստան և Լիտվան չպետք է վերածվեն ռազմական գործողությունների թատերաբեմի:

Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը / © TUT.BY

Լուկաշենկոն ընդգծել է, որ երկիրը ծնկի չի գա, նույնիսկ եթե միայնակ մնա: Նա խոստացել է լուծել առաջացած խնդիրը: Նրա խոսքով՝ Բելառուսի, Ռուսաստանի, հնարավոր է՝ ամբողջ Եվրոպայի (ոչ միայն Արևմտյան) հարցը Մինսկում է վճռվում, այդ պատճառով նա ներկաներին կոչ է արել բոլորին պատմել իրականությունը:

Ալեքսանդր Լուկաշենկոն ստեղծված իրավիճակը որակել է որպես երկրի անվտանգությանը և ընդհուպ գոյությանը սպառնացող վտանգ՝ կոչ անելով «չհանձնել երկիրը»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին մերձբալթյան երկրներն արգելել էին Լուկաշենկոյի և 30 պաշտոնյաների մեկնումը: Օգոստոսի 28-ին Ուկրաինայի արտգործնախարարությունը հայտարարել էր Բելառուսի հետ բոլոր տեսակի շփումների դադարեցման մասին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021