Կրթական համակարգում լուրջ խնդիրներ կան. վարչապետի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ համաշխարհային կրթության բնագավառում տեղի են ունեցել լրջագույն փոփոխություններ, իսկ այդ ընթացքում Հայաստանում այն կանգնել-մնացել է նույն տեղում:

Նոյեմբերի 18-ին ՀՀ վարչապետի մոտ տեղի է ունեցել Բարձրագույն կրթության և գիտության մասին օրինագծի և առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ խորհրդակցություն: Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ կրթական համակարգում առկա են լուրջ խնդիրներ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյան ներկայացրել է առաջարկվող օրինագիծը, որը նախատեսում է բարձրագույն կրթության և գիտության համակարգերի ինտեգրում, անցում գիտական աստիճանաշնորհման միաստիճան համակարգին և բարձրագույն կրթության եռաստիճան համակարգի լիարժեք ներմուծում, «Առկա և հեռակա» ուսուցման համակարգի փոխարինում «լրիվ կամ մասնակի բեռնվածության» համակարգով, օտար լեզուներով կրթական ծրագրերի կամ առանձին դասընթացների իրականացում, բուհերի ընդունելության կազմակերպման նոր սկզբունքների և մեխանիզմների ներդնում, բուհերի կառավարման ապաքաղաքականացում:

Վարչապետը նշել է, որ ներկայացված օրինագիծն ունի կարևոր և սկզբունքային նշանակություն, քանի որ կրթական համակարգը չի ապահովում երկրի զարգացումը, երկրի, ժողովրդի, ազգի ձգտումները, ամբիցիաները, որոնք նախանշված են կառավարության ծրագրում: Վարչապետի խոսքով՝ դրանք ռազմավարական նշանակություն ունեն:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ համաշխարհային կրթության բնագավառում տեղի են ունեցել լրջագույն փոփոխություններ, իսկ այդ ընթացքում Հայաստանում այն կանգնել-մնացել է նույն տեղում: Նրա խոսքով՝ համակարգը պետք է այնպես բարեփոխել, որ ոչ միայն հետագա բնականոն զարգացումն ապահովվի, այլև հնարավորինս կրճատվի բաց թողնված ժամկետը:

Կառավարության ղեկավարը պատրաստականություն է հայտնել սկսել երկխոսություն բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ պայմանով, որ այդ երկխոսությունը կծառայի Հայաստանի Հանրապետությանը, և ոչ թե որոշ շրջանակների շահերին:

Հավելենք, որ կրթական գերատեսչությունը նախատեսում է բարձրագույն կրթության և գիտության ֆինանսավորման նոր սկզբունքների և մեխանիզմների ներդնում, բուհերի և գիտական կազմակերպությունների ինքնավարություն, ակադեմիական ազատություններ և հաշվետվողականություն, բուհերի և գիտական կազմակերպությունների վարչական աշխատակազմի, ակադեմիական կազմի երիտասարդացման խթանում, հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն դասընթացների՝ բոլոր մասնագիտությունների համար դասավանդումը բուհերի իրավասությանը վերապահում և այլն:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021