Մեկ օրում ընդամենը 11 մարդ է վարակվել Հայաստանում (upd.)

Մահվան նոր դեպք է գրանցվել: Առողջացել է 5 մարդ, վարակվածների թիվը հասել է 833-ի:

ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հաղորդմամբ՝ ապրիլի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 833-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 11-ով:

Առողջացածների թիվն ավելացել է 5-ով՝ դասնելով 62-ի: Ցավոք, մահվան նոր դեպք է գրանցվել. մահացածը 68 տարեկան է եղել, ունեցել է երկկողմանի թոքաբոր (հավանաբար կորոնավիրուսով պայմանավորված), նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ:

«Լավ լուր» / © Նիկոլ Փաշինյան

Ցածր թվով վարակվածությունների հաստատումը լավ լուր է համարել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

UPD. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ վարակի տարածման տեմպը Հայաստանում նվազել է. մինչ օրս վարակվածների թիվը կրկնապատկվում էր 7 օրը մեկ, իսկ այժմ արդեն՝ 8 օրը մեկ:

Նոր մանրամասներ / © Արսեն Թորոսյան

Նախարարը հայտնել է, որ այս պահին կորոնավիրուսով վարակված 146 պացիենտ ունի թոքաբորբ, ծանր վիճակում է գտնվում մոտ 35 քաղաքացի, ծայրահեղ ծանր՝ 8:

Թորոսյանը նշել է նաև, որ շուրջ 1500 մարդ մեկուսացման մեջ, ևս 5000-ը՝ հատուկ ցուցումով ինքնամեկուսացման: 400-ից ավելի մարդ արդեն մեկուսացումից դուրս է եկել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021