ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ընի մահվան վերաբերյալ տեղեկություն է տարածվել (upd.)

Հաղորդվում է, որ Հյուսիսային Կորեայի ղեկավարի առողջական վիճակը վատթարացել է շատ ծխելու, ճարպակալելու և գերհոգնածության պատճառով: Մահվան մասին տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել:

New York Post պարբերականը հաղորդել է, որ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը մահացել է: Աղբյուրը հղում է կատարել Հոնկոնգի ռադիոհաղորդման ցանցին, վերջինս՝ ճապոնական աղբյուրներին:

Հաղորդվում է, որ ԿԺԴՀ ղեկավարի վիճակը կտրուկ վատացել է սրտի վիրահատությունից հետո: Տեղեկության վերաբերյալ պաշտոնական հաստատում առայժմ առկա չէ: Նա հանրության առաջ երևացել է վերջին անգամ ապրիլի 12-ին:

Կիմ Չեն Ընի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ տեղեկություններն այս շաբաթ էին տարածվել: Հյուսիսկորեական աղբյուրները հաղորդել էին, որ երկրի ղեկավարը սիրտ-անոթային համակարգի վիրահատությունից հետո բուժում է ստանում: Հիվանդության պատճառ է նշվել շատ ծխելը, ճարպակալումը և գերհոգնածությունը:

Նշվում է, որ ճապոնական «Իոմիուրին», հարավկորեական և ամերիկյան աղբյուրներին հղում կատարելով, հաղորդել է դեռևս 2019թ.-ից Հյուսիսային Կորեայում ղեկավարի փոփոխությանը պատրաստվելու մասին. նախագահ կարող է դառնալ նրա կրտսեր քույրը՝ Կիմ Յո Չժոնը: Վերջինս այժմ հանդիսանում է երկրի իշխանության երկրորդ ղեկավարը:

UPD 1. Հարավային Կորեայի իշխանությունները որևէ արտառոց երևույթ չեն նկատել, որը կարող է վկայել Կիմ Չեն Ընի մահվան մասին: Նախագայի խորհրդական հայտնել է, որ ԿԺԴՀ-ի ղեկավարը ողջ և առողջ է, ապրիլի 13-ից գտնվում է Վոնսան շրջանում: Հաղորդվել է նաև, որ հյուսիսկորեական մայրաքաղաք Պխենյանում լարվածություն չի նկատվել. սահմանափակումները շարունակում են կապված լինել միայն Covid-19 պանդեմիայի հետ:

Հավելենք, որ Կիմ Չեն Ընն, այնուամենայնիվ, առայժմ հանրության առաջ չի ներկայացել: Սակայն հյուսիսկորեական աղբյուրները տարածել են նրա շնորհավորական ուղերձը՝ շինարարներին ուղղված:

UPD 2. ԿԺԴՀ պետխորհրդի ղեկավար Կիմ Չեն Ընը 20-օրյա դադարից հետո հայտնվել է հանրության առաջ՝ այցելելով Սունչխոնում կառուցված պարարտանյութի գործարանի բացմանը:

Կիմ Չեն Ընը կտրում է գործարանի բացման ժապավենը, մայիսի 1, 2020թ. / © ԿԿՀԳ

Հաղորդվում է, որ Հյուսիսային Կորեայի նախագահն անձամբ է կտրել գործարանի կառուցման ավարտը խորհրդանշող ժապավենը: Նկարներից երևում է, որ արարողությունը, որին մասնակցել է ավելի վաղ «մահացած համարված» Կիմ Չեն Ընը, տեղի է ունեցել մայիսի մեկին:

Կիմ Չեն Ըն, մայիսի 1, 2020թ. / © ԿԿՀԳ

Միջոցառումը նվիրված է եղել Աշխատավորների միջազգային օրվան:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021