ԵԱՀԿ-ում գնահատել են Հայաստանում մամուլի ազատության ոլորտում գրանցված առաջընթացը

Անդրադարձ է եղել նաեւ առցանց կարգավորումների՝ կեղծ նորությունների, լրատվական մանիպուլյացիաների խնդրին:

Լրատվամիջոցների ազատության հարցով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեսիրը նշել է, որ ԵԱՀԿ-ում տպավորված են խոսքի եւ մամուլի ազատության ոլորտում «Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի կողմից գրանցված առաջընթացով:

Ֆրանսիայի նախկին քաղաքական գործիչը հայտնել է, որ Հայաստան է այցելել դեռևս մինչև վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը, հանդիպել է նրա հետ՝ անմիջապես «Թավշյա հեղափոխությունից» հետո: Հարլեմ Դեսիրի կարծիքով՝ Հայաստանում տեղի են ունեցել շատ տպավորիչ փոփոխություններ, առաջընթաց է գրանցվել:

ԵԱՀԿ ներկայացուցիչը նշել է, որ այժմ Հայաստանում իրավիճակը հասունացել է նաեւ առավել անկախ հանրային հեռարձակողի զարգացման հեռանկարները քննարկելու համար:

Հ.Դեսիրը հարցազրույցի ժամանակ տեղեկացրել է, որ անդրադարձ է եղել նաեւ առցանց կարգավորումների խնդրին: Նա ընդգծել է, որ տեղյակ է՝ առկա են բազմաթիվ մտահոգություններ կեղծ նորությունների, լրատվական մանիպուլյացիաների վերաբերյալ:

ԵԱՀԿ ներկայացուցչի կարծիքով՝ անհրաժեշտ է առաջին հերթին աջակցել առավել որակյալ լրատվություն եւ փաստերի ստուգում ապահովող լրատվամիջոցների զարգացմանը, այլ ոչ թե օրենքներ ընդունելով փորձել կարգավորել խնդիրները, քանի որ դա կարող է բացասաբար ազդել ազատ արտահայտման իրավունքի վրա: Դեսիրի համոզմամբ` ազատ արտահայտման իրավունքը շատ զարգացած է Հայաստանում եւ պետք է պաշտպանված մնա:

Հաղորդվում է, որ Հարլեմ Դեսիրը նախատեսում է նոյեմբերին կրկին այցելել Հայաստան՝ կառավարության հետ համագործակցության գործնական ծրագրեր քննարկելու համար:

Մամուլի ազատությունն այլ երկրներում

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Մարդու իրավունքների Հենսինկյան հանձնաժողովի կողմից կազմակերպված լսումների ժամանակ Դեսիրը ներկայացրել է ԵԱՀԿ-ի տարածքում մամուլի ազատության մակարդակը:

ԵԱՀԿ-ի ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանի կողմից կեղծ լուրերի տարածումը ԵԱՀԿ-ի տարածքում գտնվող որոշ երկրներում լուրջ խնդիր է մնում, մինչդեռ Ռուսաստանի ներսում լրագրողներին ճնշումների են ենթարկում: Դեսիրը նշել է, որ է իրավիճակը նաեւ Ադրբեջանում եւ Թուրքիայում. Թուրքիայում իշխանությունը քրդական հարցերը լուսաբանող լրագրողներին մեղադրում է ահաբեկիչների հետ համագործակցելու մեջ:

Հարլեմ Դեսիրը բերել է նաև Ադրբեջանի օրինակը, որի հատուկ ծառայությունները ցանկության դեպքում հարեւան Վրաստանի տարածքից անկախ ադրբեջանցի լրագրող են առեւանգում և Բաքվում դատում:

Անդրադարձ է եղել նաև Թուրքիայում Հրանտ Դինքի սպանության հետաքննությանը: Դեսիրը նշել է, որ Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող մի քանի մարդու նկատմամբ վերջերս կայացված դատավճիռը շատ կարեւոր քայլ է, սակայն, դեռևս այդ սպանության մեջ ներգրավված ոչ բոլոր մարդիկ են հայտնաբերվել եւ դատապարտվել:

ԵԱՀԿ ներկայացուցչի կարծիքով՝ Թուրքիային շատ կարեւոր է հեղաշրջման փորձից արդեն 3 տարի անց ի վերջո հասնել գիտակցությանը, որ պետք է լինի իրական հարգանք լրատվամիջոցների բազմազանության եւ արտահայտման իրավունքի նկատմամբ»:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021