79

ԱՄՆ-ը կճանաչի Ցեղասպանությունը, եթե Թուրքիան գործարկի Ս-400-ները

Պատգամավորը խորհուրդ է տվել փոփոխել ժամկետները և համալիրները մարտական հերթապահության հանձնել ոչ թե 2020թ. ապրիլին, այլ՝ ավելի շուտ:

Թուրք զինվորականներն ընդունում են Ս-400-ի առաջին խմբաքանակը
Թուրք զինվորականներն ընդունում են Ս-400-ի առաջին խմբաքանակը / ©alaraby / Հեղինակ՝ неизвестен, фото предоставлено пользователем

Թուրքիայի Մեջլիսի՝ Արդահանի նահանգի անկախ պատգամավոր Օզթյուրք Յըլմազը հայտարարել է, որ եթե Թուրքիան ռուսական Ս-400-ները հանձնի շահագործման, ապա Վաշինգտոնը կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Նրա կարծիքով` եթե իսկապես 2020թ. ապրիլից Ս-400 զենիթահրթիռային համալիրները մարտական հերթապահության անցնեն, նույն ամսում էլ Կոնգրեսը կընդունի ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Պատգամավորը նշել է, որ ժամանակը սխալ է ընտրված. ապրիլին (ապրիլի 24-ին նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը – Շեշտ.am), ԶՀՀ-ի շահագործման հանձնումը կարող է ԱՄՆ-ին դրդել` ընդունելու Թուրքիայի համար անցանկալի որոշումներ:

Օզթյուրք Յըլմազը Թուրքիայի նախագահին խորհուրդ է տվել փոփոխել ժամկետները և համալիրների ընդունումը մարտական հերթապահության իրականացնել ավելի շուտ՝ հաջորդ տարվա համար նոր օրակարգ սահմանելով:

Հավելենք, թուրք պատգամավորի մտահոգությունը պայմանավորված է Էրդողանի այն հայտարարությամբ, որ Ս-400-ների ամբողջական շահագործումն իրականացվելու է 2020թ. գարնանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին մեկնարկել էր ռուսական Ս-400 ԶՀՀ-ների առաջին խմբաքանակի մատակարարումը Անկարայի մոտ գտնվող ռազմակայան: Մինչև հուլիսի 25-ը 30 օդանավերով Թուրքիա է տեղափոխվել համալիրների առաջին խմբաքանակը: Հաղորդվում է, որ մատակարարման երկրորդ փուլի ժամկետները պլանավորվում են:

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Հոկտեմբերի 30, 08:07
Հ. Թումանյան

Շվեդիայի 10 հիվանդանոցի կոյուղաջրերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հակաբիոտիկների մնացորդները նպաստում են դեղակայուն բակտերիաների գերակշռմանը։ Գիտնականներն այդ ազդեցությունը հիմնականում կապել են ցիպրոֆլոքսացինի և ցեֆոտաքսիմի հետ։

Հոկտեմբերի 30, 11:14
Հ. Թումանյան

Հարավկորեական DAPA գործակալությունը հայտնել է ծովային հետևակի MAH հարվածային ուղղաթիռի մշակման ավարտի մասին։ Սերիական արտադրությունը նախատեսվում է սկսել 2027 թվականին՝ սպառազինության, նավերից շահագործման և շրջակա միջավայրի ազդեցության փորձարկումներից հետո։

Հոկտեմբերի 30, 19:14
Հ. Թումանյան

Binance կրիպտոարժութային բորսան հայտարարել է, որ կիբերհարձակման հետևանքները վերացնելու համար իր միջոցներից պահուստավորել է ավելի քան 6,34 միլիարդ դոլար։ Ընկերության նախնական գնահատմամբ՝ միջադեպի ընդհանուր վնասը մոտ 6,3 միլիարդ դոլար է։ Բորսան խոստացել է ամբողջությամբ ծածկել օգտատերերի կորուստները։

Հոկտեմբերի 4, 23:46
Հ. Թումանյան

Մի ինքնաթիռի հետևում երկար սպիտակ գիծ է ձգվում, իսկ մյուսի հետևում երկինքը մնում է պարզ։ Այս տարբերությունը պայմանավորված է օդի վիճակով և շարժիչների աշխատանքով, ոչ թե ինքնին ապացուցում է «թունավոր նյութերի ցրում»։

Հոկտեմբերի 4, 15:16
Հ. Թումանյան

ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը քննադատել է Հայաստանի ղեկավարության արտաքին քաղաքականությունը։ Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում նա Հայաստանի համար ամենավտանգավոր սցենարն անվանել է «նոր Ուկրաինայի» վերածվելը։

Հոկտեմբերի 16, 17:03
Հ. Թումանյան

Tesla-ն ներկայացրել է նոր սերնդի Roadster-ը, որը կարողանում է կարճ ժամանակով օդ բարձրանալ, պտույտ կատարել և վայրէջք կատարել անիվների վրա։ Ընկերության հայտարարությամբ՝ մեքենան 0-ից մինչև 97 կմ/ժ արագացել է 0,81 վայրկյանում, իսկ արտադրությունը նախատեսվում է սկսել 2028-ին։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն