«Kak tebe takoe?» SpaceX-ի գրասենյակի մոտ տեղադրված գովազդով Իլոն Մասկին հրավիրել են Կրասնոդար

Մասկին հրավիրում են փոքր ու միջին ձեռնարկատերերի համար կազմակերպված «Գործ՝ հանուն փոքրերի» ֆորումին մասնակցելու, որն անցկացվելու է հոկտեմբերին՝ Կրասնոդրում:

Ամերիկացի գործարար և գյուտարար Իլոն Մասկի SpaceX ընկերության գրասենյակի մոտ հայտնվել են գովազդային վահանակներ՝ Կրասնոդարում կայանալիք փոքր բիզնեսին նվիրված ֆորումին մասնակցելու հրավերով:

SpaceX-ի գրասենյակը գտնվում է կալիֆորնիական Հոթորն (Hawthorne) քաղաքում: Դեպի գրասենյակ տանող ճանապարհին գովազդային վահանակները տեղադրվել են, որպեսզի Իլոն Մասկը նկատի դրանք: Գովազդում նկարներ են, դիմում Մասկին, «Kak tebe takoe?» լեգենդար գրառումը: Պատկերների հետին պլանում նշմարվում է Falcon հրթիռը:

Այդպիսով Մասկին հրավիրում են փոքր ու միջին ձեռնարկատերերի համար կազմակերպված «Գործ՝ հանուն փոքրերի» ֆորումին մասնակցելու, որն անցկացվելու է հոկտեմբերին՝ Կրասնոդրում: Ցուցանակների վրա նշված է այն կայքը, որը նվիրված է Մասկի հրավերին: Այնտեղ կա նաև հուզիչ տեսանյութ:

Մասկի հրավերին նվիրված տեսանյութ / ©Форум Дело за малым

Ֆորումը կազմակերպել է Կրասնոդարի երկրամասի ղեկավարությունը, բայց գովազդային վահանակների տեղադրողների անունները հայտնի չեն:


Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021