Օգտատերերն ականատես են եղել Կյանու Ռիվզի մասնակցությամբ «Մատրիցա 4»-ի նկարահանումներին

Սոցցանցերում հայտնվել են ֆիլմի 4-րդ մասի նկարահանումներից կադրերը: Օգտատերերից մեկն իր աշխատավայրի մոտ թռիչքային տեսարանները որակել է «ժամանցի խելահեղ այգի կասկադյորների մասնակցությամբ»:

Սոցցանցերում հայտնվել են դերասան Կյանու Ռիվզի և ռեժիսոր Լանա Վաչովսկիի մասնակցությամբ լուսանկարներն ու տեսանյութերը՝ «Մատրիցա» ֆիլմի 4-րդ մասի նկարահանումների ժամանակ: Ռիվզի համեստ արտաքինը և չսափրված լինելը ենթադրությունների տեղիք է տվել, որ ընթանում են դրվագների վրա աշխատանքները, որտեղ Ռիվզը մարմնավորելու է Թոմաս Անդերսոնին՝ քաղաքային հասարակ բնակչի, ով դեռ չգիտե իր՝ «ընտրյալ» լինելու մասին:

Սան Ֆրանցիսկոյի փողոցներում անցորդները կարողացել են տեսնել նկարահանող խմբին, այդ թվում և՝ դերասանին ու ռեժիսորին: Օգտատերերը լուսանկարել են նրանց, սակայն դժվար է ենթադրել, թե հատկապես ինչ դրվագներ են նկարահանվում, սակայն ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ Ռիվզն իր հերոսի համար անսովոր արտաքին տեսք ունի. ավանդական ակնոցն ու սև վերարկուն չկան:

Օգտատերերից մեկի կարծիքով՝ հնարավոր է, որ ֆիլմի կեսից դերասանը կրկին դառնա Թոմաս Անդերսոնը. մարդ, ով ապրում է Մատրիցայում, չգիտե, թե ով է եղել և ինչ է արել:

«Մատրիցա 4»-ի նկարահանումները Սան Ֆրանցիսկոյում:

Մեկ այլ օգտատեր ենթադրել է, որ ֆիլմի երրորդ մասի վերջում հերոսի հիշողությունը ջնջվել է՝ ըստ սյուժեի: Ռիվզի արտաքին տեսքն օգտատերերի մի մասի մոտ կասկածներ է առաջացրել, թե ոչ թե «Մատրիցայի» նոր ֆիլմն է նկարահանվում, այլ «Ջոն Ուիկը»:

Օգտատերերն արձանագրել են նաև թռիչքային տեսարանների նկարահանումներ՝ իրենց աշխատավայրի հարևանությամբ: Տեսարանն անվանել են «Ժամանցի խելահեղ այգի կասկադյորների համար»:

Նրանք «Մատրիցա 4»-ն են նկարահանում իմ աշխատավայրի մոտ: Սա կարծես կասկադյորների համար ժամանցի խելահեղ այգի լինի:

Մեկնաբանություններում ենթադրել են, որ դրվագի կադրերում հայտնվել է ոչ միայն գլխավոր հերոսը, այլև նրա սիրելի Տրինիտին, ով ֆիլմի երրորդ մասում զոհվել էր: Օգտատերերից մեկը գրել է, որ եթե Նեոն պահպանի իր ունակությունները, հրաշալի կլինի. Տրինիտին թռչել չգիտեր:

«Մատրիցայի» աստղեր Կյանու Ռիվզն ու Քերրի-Էնն Մոսսը կանգ են առել Չայնաթաունում՝ նկարահանելու ֆիլմի նոր հատվածը:

Դեռևս 2019թ. հոկտեմբերին Variety-ն հաղորդել էր, որ Warner Bros.-ը քասթինգ է իրականացնում երիտասարդ Թոմաս Անդերսոնի դերի համար, ով դեռ չգիտե իր առաքելության մասին: Հայտնել էինք, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում:

Չնայած այն հանգամանքին, որ ստուդիայի ներկայացուցիչները չեն մեկնաբանել ֆիլմի ապագայի վերաբերյալ, ներկայումս հայտնի է, որ նկարահանումներին մասնակցելու է նաև դերասան Յահյա Աբդուլ-Մատին II-ը («Ակվամեն», «Մենք», «Սև հայելի» ֆիլմերից), ով դերակատարներից մեկն է լինելու:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021