Fortnite խաղում մեկնարկել է նոր գլուխ, որին նախորդել է համաշխարհային աղետը

Ամենատարածված օնլայն խաղերից մեկում՝ Fortnite-ում, ավարտվել է զանգվածային «Վերջ» իրադարձությունը, որին զուգահեռ մեկնարկել է խաղի նոր գլուխը:

Այսպիսիի իրադարձություններ խաղում ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում և փոխում են ընթացքը: Այս անգամ իրադարձությունն այնքան նշանակալից էր, որ ստրիմինգային ծառայությունների դիտելիությամբ գերազանցեց բոլոր ռեկորդները:

Նախորդ խաղաշրջանն ավարտվել է համաշխարհային աղետով

Fortnite-ում կան խաղաշրջաններ, որոնք տևում են մոտ տասը շաբաթ: Յուրաքանչյուրի ավարտից հետո մշակողները ներդնում են նոր սյուժեներ, խաղային պարագաներ, փոփոխում են կղզիները, որոնց վրա կատարվում են իրադարձությունները: Բայց այս անգամ ավարտվել է ոչ միայն տասներորդ խաղաշրջանը, այլև ամբողջ առաջին գլուխը: Այդ պատճառով էլ փոփոխությունները կրում են արմատական բնույթ:

Խաղաշրջանի ավարտն այսպիսի տեսք ունի. կղզուց հրթիռ է բաց թողնվել, որը հարվածել է երկնակամարին: Երկնքում առաջացած բեկորներին հարվածել են այլ հրթիռներ: Ի վերջո՝ քարտեզի վրա առաջացել է հսկայական որդնանցք՝ իր մեջ ներքաշելով կղզիներն ու խաղացողներին: Այդ ամենից հետո էկրանի վրա մնացել է միայն սև կետ: Մեկ օրից ավել խաղացողներն էկրանին տեսել են միայն պայծառ որդնանցքը:

Այն այսպիսի տեսք ունի / ©Fortnite Top10’s

Իրադարձությանը հետևել է ավելի քան 4,5 մլն մարդ Youtube-ում, 1,5 մլն-ը՝ Twitch-ում, ևս միլիոնը՝ Twitter-ում: Twitch-ի համար դա ռեկորդային թվով լսարան էր:

Սև անցքից տուժել է ոչ միայն խաղը

Fortnite-ի ինտերֆեյսի հետ սև անցքը ներքաշել է նաև կայքը և խաղի պաշտոնական սոցցանցերը: «Վերջ» իրադարձությունի մեկնարկից առաջ ջնջվել են թվիթերյան ավելի քան 12 հազար հրապարակումներ: Instagram-ում և այլ սոցցանցերում դիզայնը փոխարինվել է սևով՝ ցույց տալով դատարկություն:

Նոր խաղաշրջանից առաջ օգտահաշիվների դիզայնը թարմացվել է, իսկ թվիթերյան հրապարակումները անհայտ կերպով վերականգնվել են:

Սև անցքի շուրջ դավադրությունների տեսություններ են ստեղծվել

Խաղին կարոտածներն ուշադրություն են դարձրել, որ սև անցքի շուրջը պարբերաբար հայտնվում ու անհետանում են ինչ-որ թվեր: Դրանցից մեկն այսպիսին է. 146, 11, 15, 62:

Հանրությունը միանգամից սկսել է դրա շուրջ բանաձևեր կառուցել՝ փորձելով մեկնաբանել եղելությունը: Օգտատերերից մեկը որոշել է, որ դրանք կոորդինատներ են, և տեղադրել է Google Maps-ում: Նրա մոտ ի հայտ են եկել խեցգետիններ:

Twitch-ն անմիտ բանաձև է առաջարկել. թվերը նշանակում են, որ նոր խաղաշրջանում Աքվամեն (ջրամարդ) է հայտնվելու:

Team Secret կիբերսպորտային կազմակերպության պաշտոնական հաշիվը թվերն այսպես է մեկնաբանել. 11 տարի՝ Fortnite խաղացողների միջին տարիքն է, 146 ժամ՝ նոր գլխին այդքան է պետք սպասել, 15 օրից խաղացողները կտեսնեն 11-րդ խաղաշրջանը, 62՝ այսքան Skittles են կերել ընկերության աշխատակիցներն այն պահից, երբ խաղում հայտնվել է սև անցքը:

Կա ևս մեկ բանաձև. թվերը գաղտնագրված ուղերձ է խաղացողներին՝ տասներորդ խաղաշրջանի գլխավոր թշնամուց՝ The Visitor-ից: Սյուժեի համաձայն՝ նա ժամանել է, որպեսզի կազմաքանդի ժամանակային շրջանակը, որի մեջ հայտնվել է Fortnite-ի կղզին: Խաղացողներին առաջարկվել է հավաքել նրա հաղորդագրությունները, և նրանք, ովքեր դա արել են ուշադիր, կարողացել են գաղտնազերծել ուղերձը:

Միևնույն ժամանակ թվերի շարքն ընդլայնվել է՝ 11, 146, 15, 62, 87, 14, 106, 2, 150, 69, 146, 15, 36, 2, 172, 8, 160 և 65: Եթե հիմնվենք այս սկզբունքի վրա, ըստ @Thooming օգտատիրոջ առաջարկած բանաձևի, կստացվի՝ «Ես միայնակ չեմ: Մյուսները Շրջանակից դուրս էին: Դա անկանխատեսելի էր: Պահն անխուսափելի է»:

Սև անցքում նաև մինի-խաղ են թաքցրել

Նրանց համար, ովքեր հոգնել են նստել ու դիտել պայծառ որդնանցքը, խաղի հեղինակները ևս մեկ գաղտնիք են թողել: Եթե խաղացողը սև անցքով էկրանին մուտքագրի «Konami» կոդը, ապա նրա մոտ կհայտնվի մինի-խաղ: Այնտեղ պետք է պարզապես մի կտոր պիցցան փրկել ընկնող բուրգերից:

Մեմեր

Իրադարձությանն արձագանքել է նաև աստղաֆիզիկոս և գիտությունը հանրայնացնող Նիլ Դեգրաս Թայսոնը:

Իսկ Իլոն Մասքը հիշել է մեկամյա վաղեմության կատակը, իբր նա գնել է Fortnite-ը և ջնջել այն:

Fortnite-ի նոր գլուխը և 11-րդ խաղաշրջանը մեկնարկել է. ի՞նչ է փոխվել

Հոկտեմբերի 15-ի առավոտյան սև անցքի հեռարձակումը վերջապես ավարտվել է, և խաղացողներին ցուցադրել են, որ ծառայությունները գտնվում են տեխնիկական սպասարկման փուլում: Մի քանի ժամ անց թողարկվել է երկրորդ գլխի թրեյլերը՝ պաշտոնապես մեկնարկելով երկրորդ խաղաշրջանը:

Երկրորդ գլխի թրեյլերը / ©Fortnite RU

Ինչպես և խաղացողները ենթարդել են՝ խաղում ամբողջությամբ փոխվել է լանդշաֆտը: Քարտեզը նախորդին հիշեցնում է զուտ մի քանի անուններով (օրինակ՝ «Հաճելի այգի»):

Խաղում ձկնորսության (զենք, տարբեր պարագաներ որսալու) հնարավորություն է ավելացել: Արդեն կարելի է լողալ ջրում և նավ վարել: Բացի այդ՝ հնարավոր է նաև ընկերոջը հենել ուսերին և տեղափոխել ապահով վայր, ինչպես նաև թաքնվել աղբամանում:

Փոփոխվել են նաև հին զինատեսակները, ավելացել են նորերը, օրինակ՝ ընկերներին բուժելու համար կիրառվող: Խաղում հայտնվել է նաև սպառազինությունը բարելավելու և խոտի դեզի մեջ թաքնվելու հնարավորություն:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021