Մաթեմատիկոսները պարզել են` որտեղ է մեքենան կայանելու ամենալավ տեղը

Դիտարկելով վարորդների երեք հիմնական ռազմավարությունները՝ գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է ժամանակ խնայել մեքենան կայանելիս:

Մաթեմատիկան կարող է կանխատեսել աստղերի և մոլորակների շարժումները, բնության ռիթմը և օգնել ստեղծելու բարդ հաշվողական համակարգեր: Բայց այս գիտությունն ընդունակ է պատասխանելու նաև կենցաղային հարցերին: Օրինակ՝ որտեղ է մեքենան կայանելն ավելի լավ՝ առաջին իսկ պատահած տեղո՞ւմ, թե՞ փնտրել ելքին ավելի մոտ հատված:

Գիտնականների համոզմամբ՝ լավագույն կայանատեղին այն է, որը կրճատում է կայանատեղիում անցկացվող ժամանակը: Այնպես որ՝ մուտքի մոտ կայանելը հրաշալի է, եթե երկար չեք սպասելու, մինչև այնտեղ տեղ ազատվի: Ժամանակը կրճատելու համար արդյունավետ վարորդը պետք է որոշի, թե որտեղ կայանի:

Իրենց աշխատությունում գիտնականները դիտարկել են կատարելագործված միաշար կայանատեղիում կայանման երեք հասարակ ռազմավարություններ: Այնտեղ կարելի է մտնել մի կողմից և դուրս գալ միայն հակառակ կողմից: Առաջին իսկ հասանելի տեղում կանգնող վարորդները հետևում են գիտնականների սահմանած «հեզ ռազմավարությանը»: Նրանք ժամանակ չեն կորցնում կայանատեղի որոնելու համար: Նրանք, ովքեր կայանում են մուտքի մոտ, ունեն «օպտիմիստական ռազմավարություն»: Նրանք հասնում են մինչև մուտքի մոտ և վերադառնում մոտակա ազատ տեղը:

«Ողջախոհ» վարորդներն ընտրում են միջին տարբերակը: Նրանք անցնում են առաջին ազատ տեղի մոտով՝ նախընտրելով մեկ այլ տեղ՝ գոնե երկրորդը: Երբ գտնում են ելքի մոտ հարմար տեղ, զբաղեցնում են այն: Եթե մուտքի և ամենավերջում կանգնած մեքենայի միջև տեղ չի գտնվում, ողջախոհ վարորդը վերադառնում է այնտեղ, որտեղ կկանգներ «հեզաբարո» վարորդը:

Չնայած այս երեք ռազմավարությունների պարզունակությանը՝ հեղինակները ստիպված են եղել օգտագործել մի շարք մեթոդներ՝ դրանց արժանիքները հաշվարկելու համար: Պարզվել է, որ «հեզ» ստրատեգիան արտահայտել է այն դինամիկան, որը դիտարկվում է կենդանի բջիջների ներքին կմախքը կազմող միկրոխողովակներում: Միկրոխողովակների երկարության չափման հավասարումը նմանապես նկարագրել է «հեզ» ավտոմեքենաների շղթան, որոնք հավաքվում են տարածքի ամենավերջում:

«Օպտիմիստական ռազմավարության» մոդելավորման համար հեղինակները դիֆերենցիալ հավասարում են գրել: Երբ նրանք սկսել են մաթեմատիկորեն արտահայտել այդ սցենարը, նկատել են խելամիտ տարբերանշան, որն էականորեն նվազեցրել է դիտարկվող տարբերակները: Գիտնականների խոսքով՝ ողջախոհ ռազմավարությունը սկզբում շատ բարդ է թվացել՝ նկատի ունենալով տարբերակների մեծ քանակը: Հեղինակները մոտեցել են դրան՝ ստեղծելով համակարգչային մոդել, որը թույլ է տալիս հաշվարկել մեքենաների միջին կոմպակտությունը և ազատ տեղերի պահանջվող քանակը:

Եվ ո՞րն է ամենալավ ռազմավարությունը: Ինչպես ենթադրում է անվանումը՝ ողջախոհը: Ընդհանուր առմամբ՝ այն թույլ է տալիս վարորդներին ծախսելու ամենաքիչ ժամանակը: Հեզ ռազմավարությունը, պարզվեց, ծիծաղաշարժ ապարդյունն է, քանի որ շատ տեղեր, որոնք մնացել են չզբաղեցված, թույլ էին տալիս քիչ ժամանակ ծախսել կայանատեղիից դուրս գալու համար:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021