21.09.2019, 10:51
Խմբագրություն Hovhannisyan

Հայաստանը եվրոպական երկրներից ամենակրոնասերն է

Pew Research Center-ի ներկայացրած տվյալների համաձայն՝ աստծուն անվերապահ հավատացողների թիվ եվրոպական երկրներից ամենամեծը Հայաստանում է՝ 79%:

Հրաշափառի արարողություն եկեղեցում / ©armchurch.info / Автор: неизвестен, фото предоставлено пользователем

Հարցումների արդյունքում պարզվել է, որ Եվրոպա աշխարհամասի տարբեր երկրներում աստվածապաշտ բնակչության տոկոսային հարաբերակցությունը տարբեր է: Pew հետազոտական կենտրոնի ներկայացրած տվյալների համաձայն՝ աստծուն անվերապահ հավատացողների թիվ եվրոպական երկրներից ամենամեծը Հայաստանում է՝ 79%:

Երկրորդ տեղում Վրաստանն է՝ 73% հավատացյալներով: Եռյակը եզրափակում է Բոսնիա-Հերցեգովինան՝ 66%: Հետազոտական կենտրոնի տվյալներով՝ Լեհաստանում աստծուն հավատում է բնակչության 45%-ը, Պորտուգալիայում՝ 44%-ը, Սլովակիայում՝ 37%-ը, Ռուսաստանում՝ 34, Շվեյցարիայում և Ֆրանսիայում՝ 11-ական, իսկ Գերմանիայում՝ 10%-ը:

Հարցմանը մասնակցել է 56 հազար մարդ՝ Արևելյան, Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի 34 երկրից:

Нашли опечатку? Выделите фрагмент и нажмите Ctrl + Enter.
Подписывайтесь на нас в Telegram, Яндекс.Новостях и VK
[miniorange_social_login]

Комментарии

Написать комментарий