Մեր աղբյուրը նոր տեղեկություններ է հաղորդել Ախալքալաքից

Քաղաքում բացված խաղատունը դարձել էր ինքնասպանությունների ու հաշվեհարդարների պատճառ. հաղորդվում է, խաղատան սեփականատերը կապ ունի կուլիկամցի 27-ամյա երիտասարդի սպանության հետ, ինչի համար նրանից վրեժ են լուծել՝ այրելով հյուրանոցն ու տները: Բախումները դեռ շարունակվում են:

Ջավախքում կրքերը չեն հանդարտվում: Վերջին տվյալներով՝ այրվել է 4 տուն, 1 հյուրանոց, 1 մարդ տեղում է մահացել, կան վիրավորներ: Հաղորդվել է, որ վնասվել են նաև մեքենաներ, շինություններ: Դեպքի վայր է ժամանել շրջանի ղեկավար Բեսիկ Ամիրանաշվիլինի:

Կոտրում են հյուրանոցի ապակիները / © Kristina Marabyan

Ջավախքի մեր աղբյուրից փորձեցինք տեղեկանալ բախումների իրական պատճառը: Նրա փոխանցմամբ՝ հյուրանոցի տերն է սպանել երիտասարդին, ինչից հետո էլ նրանից վրեժխնդիր են եղել:

Այրվել է 4 տուն / © JNEWS

Մենք տեղեկացանք նաև, որ այստեղ վերջերս խաղատուն է բացվել, ինչը բազմաթիվ վեճերի, ինքնասպանությունների ու հաշվեհարդարների պատճառ է դարձել: Կան տեղեկություններ, որ երիտասարդի սպանությունը կապված է հենց խաղատան գործունեության հետ:

Անկարգություններ Ախալքալաքում / © JNEWS

Ի սկզբանե հաղորդվում էր, որ անկարգությունների պատճառը Կուլիկամ գյուղի բնակչի սպանությունն է: Դրանից հետո մի խումբ անձինք հարձակում են գործել Ախալքալաքի Արտ-Սեգ հյուրանոցի վրա, այրել այն, այնուհետև այրել հյուրանոցի տիրոջ տունը: Արդյունքում քաղաքի մի քանի փողոցներում սկսվել է խոշոր բախում:

Այրվում է հյուրանոցի սեփականատիրոջ տունը / © Kristina Marabyan

Հաղորդվում է, որ անկարգություններն այս պահին շարունակվում են Ախալքալաքի Մյասնիկյան փողոցում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021