Դուստրերի նկատմամբ Խաչատուրյանի բռնությունն ընդունվել է որպես մեղմացնող հանգամանք

Խաչատուրյան քույրերի կողմից իրենց հոր սպանությունը ՌԴ Քննչական կոմիտեն որակել է որպես «անձնական թշնամանք», մինչդեռ աղջիկներն իրենց արարքը համարում են «ինքնապաշտպանություն»:

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն Խաչատուրյան քույրերի՝ տևական ժամանակ ֆիզիկական և հոգեբանական տառապանքների արժանանալու փաստն ընդունել է որպես մեղմացնող հանգամանք:

Քույրերի նկատմամբ տարածվում է նախապես պայմանավորված խմբով իրականացված սպանության վերաբերյալ հոդվածը: Այն նախատեսում է 8-20 տարի ազատազրկում: Հետաքննության տվյալներով՝ քույրերն իրենց հոր նկատմամբ անձնական թշնամանք ունենալով՝ բազմաթիվ հարվածներ են հասցրել դանակով ու մուրճով:

Քննչական կոմիտեի տվյալների համաձայն՝ Խաչատուրյան քույրերը, նախապես պայմանավորվելով, հարվածներ են հասցրել իրենց հոր գլխին, պարանոցին, կրծքավանդակին: Ստացած հարվածներից տղամարդը մահացել է:

Հաղորդվում է, որ քույրերից մեկին առաջարկվելու է ուղարկել բուժման: Մյուս երկուսը ճանաչվել են մեղսագիտակ: Գործն ուղարկված է դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու նպատակով:

Դեռևս հունիսի 4-ին հետաքննությունը վերջնական մեղադրանք էր ներկայացրել երեք քույրերին՝ Քրիստինեին, Անգելինային և Մարիային: 2018թ. հուլիսի վերջին նրանք սպանել էին իրենց հորը՝ Միխայիլին: Աղջիկների, ընտանիքի ընկերների ու հարևանների ցուցմունքների համաձայն՝ հայրը տարիներ շարունակ խոշտանգել է դուստրերին, բռնություն գործադրել և ծաղրել նրանց: Աղջիկները սպանությունը որակել են «ինքնապաշտպանություն»:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021