Իրանցի նախարարները Հայաստանում քննարկելու են Հյուսիս-հարավ միջանցքի հարցը (upd.)

Հայկական երթուղու օգտագործումը, իրանցի նախարարի խոսքով, հիմնական հարցերից է, որոնք քննարկվելու են Հայաստան կատարելիք պաշտոնական այցի ընթացքում: Էսլամին շեշտել է, որ այցը նաև դրական արդյունք կապահովի ինչպես մշակութային և սոցիալական առումներով, այնպես էլ` տնտեսական:

Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարը հայտարարել է, որ երկու երկրները` Իրանը և Հայաստանը, ուղիղ բանակցություններ են վարելու Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի հայկական երթուղու օգտագործման վերաբերյալ:

Մոհամադ Էսլամին այդ հայտարարությունն արել է Հայաստան ժամանելուց առաջ` Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանում (IKIA):

Իրանցի նախարարն ընդգծել է, որ կառավարության կողմից այլ երկրների հետ առևտրային և գործնական հարաբերությունների զարգացման ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում ու ջանքեր են գործադրվում: Նրա խոսքով` ԻԻՀ կառավարության հիմնական ռազմավարություններից մեկն աշխարհի երկրների և, հատկապես, հարևան պետությունների հետ լայն և երկարաժամկետ փոխգործակցության հաստատումն է:

Էսլամիի խոսքով` նախատեսված է, որ Իրանի և Հայաստանի պաշտոնատար անձինք Երևանում երկկողմ բանակցություններ են տանելու նշված հարցի վերաբերյալ:

Նախարարը հիշեցրել է նաև Հայաստանի և Իրանի միջև մշակության մտերմության մասին` նշելով, որ բազմաթիվ հայեր ապրում են Իրանում, երկու երկրների միջև հարազատություն և մշակութային կապ կա, այդ պատճառով անհրաժեշտ է, որպեսզի մշակութային փոխգործակցությունն ավելի դյուրին դառնա, և, նրա խոսքով, պետք է ստեղծվի մատչելի ենթակառուցվածք` բեռնա և ուղևորափոխադրումների ծավալների ընդլայնման նպատակով:

Հայկական երթուղու օգտագործումը, իրանցի նախարարի խոսքով, հիմնական հարցերից է, որոնք քննարկվելու են Հայաստան կատարելիք պաշտոնական այցի ընթացքում: Էսլամին շեշտել է, որ այցը նաև դրական արդյունք կապահովի ինչպես մշակութային և սոցիալական առումներով, այնպես էլ` տնտեսական:

UPD. ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել է, որ Իրանի գործընկերոջ հետ կարողացել են «պայմանավորվել մի այնպիսի խոչընդոտի վերացման մասին, որը երկու երկրների համագործակցությանն ու բեռնափոխադրումներին զգալի աճ կտա, ու կնպաստի երկու երկրների ժողովուրդների կյանքի բարելավմանը»։

Քերոբյանն ընդգծել է, որ մեկ օրվա ընթացքում լուծվել է հարց, որը տասնամյակներով չէր լուծվել: Թե ինչի մասին է խոսքը` նախարարը դեռ չի հրապարակել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021