Թուրքիան Իրաքում անհաջողություն է կրել. նախարարները միմյանց են մեղադրում

Չկարողանալով հաջողության հասնել հարևան արաբական երկրում` թուրքական ոստիկանությունը հերթական ճնշումներն է սկսել երկրի ներսում բնակվող քրդերի դեմ: Միայն փետրվարի 15-ին ձերբակավել են ավելի քան 700 քրդեր:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն Իրաքի հյուսիսում փրկարար գործողության անհաջողության համար մեղադրել է երկրի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին: Հաղորդվում է, որ ներկայումս այդ երկու բարձրաստիճան պաշտոնյաների հարաբերությունները «լարված են»:

Սոյլուն Աքարին մեղադրել է հատկապես վերջին օրերին Իրաքի հյուսիսում գտնվող Գարա լեռնային շրջանում ռազմագործողությունը տապալելու մեջ` չկարողանալով քրդական գերությունից ազատել Թուրքիայի քաղաքացիներին: ՆԳ նախարարը պնդել է, որ իր գերատեսչությունը հաջողությամբ կիրականացներ առաջադրանքները և կազատեր թուրք ոստիկաններին ու սպաներին:

Չկարողանալով հաջողության հասնել հարևան արաբական երկրում` թուրքական ոստիկանությունը հերթական ճնշումներն է սկսել երկրի ներսում բնակվող քրդերի դեմ: Միայն փետրվարի 15-ին ձերբակավել են ավելի քան 700 քրդեր, ովքեր կասկածվել են Քրդական բանվորական կուսակցության հետ կապերի մեջ: Նրանց շարքում եղել են գյուղական ու քաղաքային համայնքների վարչակազմերի ներկայացուցիչներ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021