Գիտնականները ստեղծել են «մինի արև»՝ իրականի գաղտնիքները հասկանալու համար

Սարքի օգնությամբ հնարավոր կլինի գտնել պլազմայի գալարների շարժումների և արևի ներսում ընթացող մյուս գործընթացների բացատրությունները:

Արևը Երկրի վրա կյանքի գոյության աղբյուրն է, սակայն այդ ջերմամիջուկային ռեակտորում ընթացող բազմաթիվ գործընթացներ մնում են անհասկանալի: Այդ պրոցեսների մոդելավորման համար Վիսկոնսինի համալսարանի գիտնականները Մադիսոնում գործարկել են յուրահատուկ համակարգ` Big Reg Ball (Մեծ կարմիր գնդակ, BRB):

BRB-ն իրենից ենթադրում է միջուկի կենտրոնում գերհզոր մագնիս, ապա` 3 մետրանոց մթնոլորտ` հելիումային պլազմայով լցված: Այսպիսի սարքավորումն ընդունակ չէ փոխարինել տիեզերական մարմինների դիտարկմանը, բայց թույլ է տալիս ուսումնասիրել այլ ոլորտներ: Մասնավորապես, դրա օգնությամբ ֆիզիկոսներին հաջողվել է առաջին անգամ մոդելավորել արևային քամու գալարապտույտ շարժը:

Big Reg Ball համակարգի բաղադրիչները / ©naked-science.ru

Բանն այն է, որ Արևի պտույտն իր հետևից տանում է նաև հզոր մագնիսական դաշտը՝ ուժային գծերը պտտելով: «Պարկերի գալարն» արձանագրվում է աստղից բավականաչափ հեռու` ընդգրկելով ողջ Արևային համակարգը: BRB-ի օգնությամբ գիտնականները ցույց են տվել, որ պլազմայի լիցքավորված արագաշարժ մասնիկները կարող են գալարով տեղաշարժվել ընդհուպ մինչև մագնիսական դաշտի ազդեցության նվազման գոտին:

Նմանատիպ պայմաններն Արևի վրա ունակ են ստեղծելու պլազմայի թանձրուկներ, որոնք խթանում են արևային քամու տեղաշարժը: Այդ շարժման արագության մեծացման մեխանիզմները դեռևս բավարար չափով ուսումնասիրված չեն: Այդ առաքելությունը պետք է իրականացնի հենց նորաստեղծ սարքավորումը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021